«Իշխանությունների ժառանգականությունը մեր երկրում արտահայտվում է մի բանում՝ մամուլի նկատմամբ ատելության, մամուլի դեմ աշխատելու, խոսքի ազատությունը սահմանափակելու հարցերում»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Նրա կարծիքով՝ շատ պարզ սխեմա է աշխատում, իշխանություններն ընդամենը փորձում են իրենց պաշտպանել քննադատությունից․
«Ես կարծում եմ՝ եթե չամաչեին՝ օրենքում պարզապես կգրեին՝ Նիկոլ Փաշինյանին, այսինչ այսինչյանին չքննադատել, ու վերջ։ Պետք չէր այս կապիկությունները, որպեսզի ընդամենը պաշտպանեին իրենց չքննադատված լինելու իրավունքը․․․ Այն բոլոր ճնշումները, այն բոլոր սահմանափակումները, որ կիրառվել են մամուլի, ազատ խոսքի նկատմամբ 30 տարվա ընթացքում, այս 3 տարվա ընթացքում մենք ունեցել ենք խտացված, արագացված տեմպերով ու բավականին հնարամիտ, ավելի խորամանկ ձևով։ Կարող ենք հատորներ գրել, թե այս 3 տարվա մեջ ինչ մեթոդներ են կիրառել մամուլի նկատմամբ, խոսքի ազատությունը սահմանափակելու առումով․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Նարեկ Խաչատրյան