Մահացել է Ժուռնալիստների միության և Նկարիչների միության անդամ, լրագրող, արվեստաբան Կարեն Միքայելյանը։
Ժուռնալիստների միությունը ցավակցում է Կարեն Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և մտերիմներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժ. 17:00-ին «Լուար» սգո սրահում։
Հուղարկավորությունը՝ հուլիսի 4-ին, նույն տեղից ժ. 14:00-ին (Շահումյանի գերեզմանատուն։
«Նովոյե վրեմյա» թերթի խմբագրի տեղակալ
Ծնվել է 1946թ. հունվարի 8-ին, Երևանում:
Կրթությունը/մասնագիտությունը
1965- 1969թթ.` Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, բանասեր
Աշխատանքը
1993թ. մինչև օրս`«Նովոյե վրեմյա» թերթի թղթակից, խմբագրի տեղակալ
1990-2002թթ.՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի տեղակալ
1985-1990թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության գեղարվեստի և թանգարանների վարչության պետ
1975-1985թթ.՝ Մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ) մշակույթի բաժնի պետ
1972-1975թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության արվեստների վարչության հրահանգիչ
1969-1972թթ.՝ Հայաստանի պետական պատկերասրահի գիտաշխատող
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1996թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
1985թ. մինչև օրս` Հայաստանի նկարիչների միություն
Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում
1985-1988թթ. ԽՄԿԿ անդամ
Մրցանակները/ Պարգևները
2004թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակը՝ լրագրողական վարպետության համար
2000թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը՝ մշակութային կյանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար
Հրապարակումները
«Կոմունիստ», «Արմենիա սեգոդնյա», «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստը», «Սովետական արվեստ», «Սովետական Հայաստան», «Դետսկայա լիտերատուրա», «Նովոյե վրեմյա» և այլն։