Շնորհավորում ենք

16:30 22-10-2024

«Իրավունք» թերթն արդեն 35 տարեկան է: Մի ամբողջ պատմություն ու մեծ ճանապարհ:

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության պաշտոնաթերթն իր հիմնադրման օրվանից 35 տարի անց էլ հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը:

Ինչպես տարիների պատմություն ունեցող հայաստանյան շատ լրատվամիջոցներ, «Իրավունքը» նույնպես կայացել է դժվարին ճանապարհ անցնելով, բախվելով բոլորիս առջև կանգնած խնդիրներին, մարտահրավերներին, սակայն պահպանելով իր տեղը հայկական լրատվադաշտում:

«Իրավունքի» համար ծանր հարված էր տարեսկզբին թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի անժամանակ հանկարծամահությունը, բայց խմբագրակազմը հաղթահարեց նաև այդ փորձությունը և շարունակեց իր բնականոն աշխատանքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է «Իրավունքին»՝ հիմնադրման 35-րդ տարեդարձի առթիվ, մաղթում, որ թերթը շարունակի իր անխոչընդոտ ընթացքը և մշտապես արդարացնի իր ընթերցողների սպասումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ