ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ

19:41 17-01-2026

Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ հեռուստահաղորդավար, դերասան, Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը՝ մարդ, ով անգամ ամենածանր առողջական դրության մեջ այդպես էլ երբեք չկորցրեց լավատեսությունը, հումորի զգացումը, հույսը, որ մի օր ամեն բան լավ կլինի:

Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը:

Զառան բարի էր, ներողամիտ, քաղցրախոս, սուր անկյունները հարթող, ինքնաբավ, ու նրա բացը դժվար է լինելու լրացնել մեր հեռուստատեսությունում:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորին ցավակցություններն է հայտնում Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու բարեկամներին, նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին:

Լույսերի մեջ մնաս, Զառա ջան: