Երեկ հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։
Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:
Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:
Հայտարարությանը միացել են՝
2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ
4. Աննա Իսրայելյան -«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր
5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար
11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
12. Քնար Մանուկյան- «ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր
13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր
14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր
17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
18. Փայլակ Ֆահրադյան –Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր
19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր
22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի
23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր
24. Անահիտ Ոսկանյան-Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր
25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր
26. Գագիկ Շամշյան-SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր
27. Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
28․ Անի Կարապետյան – «Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր
29․ Երվանդ Բոզոյան- Zham.am կայքի գլխավոր խմբագիր
30․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
31․ Հակոբ Ավետիքյան- «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր
32․ Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր
33․ Արտաշես Շահբազյան- ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և arfd.am կայքի գլխավոր խմբագիր
34. Զառա Նազարյան-Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար
35. Վարդուհի Իշխանյան- Ankakh.am-ի գլխավոր խմբագիր
36. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
37. Գագիկ Ասատրյան-Alternativ.am կայքի գլխավոր խմբագիր
38. Վահագն Գարագաշեան-Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
39. Շահան Գանդահարյան-Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր
40. Վիգեն Ավագյան-«Վանա ձայն» (Լիբանան) -գլխավոր խմբագիր
41. Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր
42. Արամ Շահնազարյան-«Ալիք-online» (Իրան)- գլխավոր խմբագիր
43. Զարմիկ Պողիկյան-Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր
44. Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր
45. Զարեհ Աճեմյան-«Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր
46. Զավեն Թորիկյան- «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր
47. Զավեն Լիլոզյան- «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր
48. Արա Պուլուզյան- Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր
49. Լևոն Պարոնեան-Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր
50. Քերոբ Էքիզյան- Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր
51. Էմանուիլ Մկրտչյան- «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն
Հայտարարությունը բաց է միանալու համար: