«Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ն 2018թ.-ին սեփական միջոցներով և «Էվոկաբանկից» ներգրավելով 8 մլն դրամ վարկային միջոցներ՝ կատարել է վերանորոգման աշխատանքներ:
Խորհրդակցելով ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, տեղում ծանոթանալով խնդրին, վերանորոգման առաջին փուլով կատարվել են շենքի ճակատային մասի քանդման և երկկողմանի շարման, ներսի պատերի ամրացման, հաստացման, շինարարական աշխատանքներ:
Հարթ տանիքից անձրևաջրերի և հալոցքների հեռացման նպատակով Հայաստանի ժուռնալիստների միության և համատիրության համատեղ ուժերով շենքի տանիքը պատվել է ջրամեկուսացումը ամուր, չքայքայվող, չկլանող և անջրաթափանց նյութերով՝ կանխելով անձևաջրերի հոսքը, շենքի խոնավեցումը:
Վերանորոգվել են ՀԺՄ շենքի կոյուղու խողովակաշարերի մի մասը:
Վերանորոգվել են շենքի ողջ հարկաբաժնի էլեկտրաէներգիայի հոսքագծերը:
Կատարվել են ՀԺՄ նախագահի աշխատասենյակի սալիկապատման և սանտեխնիկայի տեղադրման աշխատանքները:
Վերոնշյալ վերանորոգման աշխատանքների համախառն գումարը կազմել է 6.263.840 (վեց միլիոն երկու հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀԴ:
Վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը ներառել է միջանցքի հատակի քանդման և սալիկապատման աշխատանքներ, ՀԺՄ շենքի հոսանքի լարերի նորոգում, ջեռուցման ամբողջական համակարգի տեղադրման աշխատանքներ, հատակի կովրոլիտապատման, միջանցքի դռների տեղադրման աշխատանքներ, որի համախառն գումարը կազմել է 4.681.668 (չորս միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր վաթսունութ) ՀՀԴ:
Եվ երկրորդ փուլը՝ միության շենքի երկու կողմից երկրորդ հարկի պատուհանների տեղադրման աշխատանքներ, որի համախառն գումարը կազմել է 6.209.885 (վեց միլիոն երկու հարյուր ինը հազար ութ հարյուր ութսունհինգ) ՀՀԴ:
Ընդամենը ծախսվել է 17.155.393 ՀՀԴ:
2019թ. «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ի կողմից կատարվել է վերանորոգում և կահավորում միության երեք սենյակների, որի համախառն գումարը կազմել է 1.561.686 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսունվեց) ՀՀԴ, միության նախագահի սենյակների կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որի համախառն գումարը կազմել է 1.166.990 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր իննսուն) ՀՀԴ և ինտերնետ ցանցի տեղադրում՝ 1.522.341 (մեկ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար երեք հարյուր քառասունմեկ) ՀՀԴ:
2019թ. «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ի կողմից ձեռք է բերվել տպիչ 417.600 ՀՀԴ արժեքով:
2019թ. դրամաշնորհ՝ 2.060.831 ՀՀԴ
2020թ. դրամաշնորհ՝ 2.046.038 ՀՀԴ
2020թ. Արցախի Հանրապետության «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ին տրվել է օգնություն 270.000 ՀՀԴ, 2019-ին՝ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ին՝ 50.000 ՀՀԴ:
Տրվել է կրթաթոշակ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին՝ 2018թ.-ին՝ 380.000, 2019-ին՝ 360.000, 2020-ին՝ 360.000, և 2021-ին՝ 315.000 ՀՀԴ:
Կազմակերպվել է միջոցառում «ԱԼ ՊԱՌԿՈ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ-ում 19.02.2020-ին՝ 25.000 դրամ, և 06.09.21-ին՝ 50.000 դրամ վարձավճարներով:
2021թ. միջազգային անդամատոմսերի տրամադրում թվով 12 լրագրողների՝ 235.791 ՀՀԴ: