Հանդիպել են Հայաստանում «Россотрудничество»-ի ներկայացացուցչությունում տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ժուռնալիստների միության նախագահ Անդրեյ Ռադինի հանդիպումը Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) անդամների ու հասարակական գործիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԺՄ նախագահի տեղակալ Վարդան Ալոյանը:
Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանում ռուսական տան» տելեգրամյան ալիքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակնակակից լրագրության մարտահրավերներն ու այլ արդիական թեմաներ:
Հանդիպումը մտքերի և փորձի փոխանակման կարևոր հարթակ դարձավ հայ և ռուս գործընկերների համար: Մասնակիցները քննարկեցին մասնագիտական գործունեության տարբեր ասպեկտները՝ ներառյալ՝ էթիկայի հարցերը, զանազան թեմաների արդիականությունը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների ազդեցությունը մեդիայի վրա: