Քննակումը նախաձեռնել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը:
Հիմնական բանախոսները`
Արմինե Օհանյան -«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Գեղամ Մանուկյան – «Երկիր մեդիա» -հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն
Քնար Մանուկյան -«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Սիրանուշ Սահակյան- «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր
Նարեկ Սամսոնյան -«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր
«Այս քննարկմամբ մենք նպատակ ունենք մեդիաներկայացուցիչներով և իրավաբան փորձագետների օգնությամբ խոսել այն հիմնական մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մամուլը և, ինչպես հասկանում ենք, առաջիկայում բավականին լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու. դրանք և՛ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով են մեր առջև կանգնելու, և՛ տարբեր գործողությունների։ Ես չեմ ուզում թվարկել բոլոր այն դեպքերը, որոնք վերջին երկու տարիների ընթացքում տեղի են ունեցել լրատվամիջոցների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ, քանի որ դրանց մասին բարձրաձայնվել է։ Դրանց մասին նաև որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այստեղ անձամբ կներկայացնեն»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը:
«Նախ՝ կուզեի անդրադառնալ իշխանություն-լրատվամիջոցներ հարաբերություններին: Տարիներ առաջ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին մի տհաճ հարց ուղղեցի, որից հետո նա հնչեցրեց իր հայտնի արտահայտությունը գաղջ մթնոլորտի մասին: Երկու օր առաջ նույնն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, այդ հարաբերության մեջ ձևերն են փոխվել, բովանդակությունը նույնն է»,-Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպված «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Երկիր Մեդիա» Հ/Ը հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանը:
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ հիմա շատ ավելի ակտիվ են հեռուստաեթերում քաղաքական-հասարակական հաղորդումները: Նա նշում է, որ լուր արտադրողն է փոխվել:
«Մենք դարձել ենք այս կամ այն պաշտոնյայի ուղիղ եթերների փոխադրողը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Հեռուստաընկերությունն այսօր, ի տարբերություն մնացած լրատվամիջոցների, անհավասար պայմաններում է գործում:
«Մենք սահմանափակված ենք հազար ու մի օրենքներով, գովազդն է սահմանափակ: Ինտերնետային թիվին կարող է անսահմանափակ գովազդ դնել, ես չեմ կարող: Մենք սահմանափակված ենք հավասարություն ապահովելու հրամայականով, ինտերնետային հեռւոստաընկերությունը՝ ոչ: Բացի դրանից, Հանրային հեռուստաընկերությանն այսօր տվեցին գովազդ տեղադրելու հնարավորություն»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
Նա նույնպես անդրադարձավ այն հանգամանքին, որ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերվում պաշտոնյաների կողմից մեդիաների նկատմամբ: Դժվար է գերատեսչություններից տեղեկատվություն ստանալը, իշխանական ուժը ներկայացնող հյուրեր ունենալը:
«Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար հիմք չէ: Ես պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որովհետև վարչապետի էջի գրառումը կարող է ջնջվել, խմբագրվել: Բացի դրանից, հարկատուները վճարում են վարչապետի տեղեկատվության վարչության աշխատակիցներին, որ նրանք մեզ տրամադրեն պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումները խմբագրել կամ հեռացրել:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ, մասնավորապես՝ իշխանությունները, պարբերաբար հպարտանում են, որ մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան հեղափոխությունից հետո։
«Մամուլի ազատության մասին կարող են խոսել միայն լրագրողները, հատկապես՝ խմբագիրները, քանի որ կան դեպքեր, երբ լրագրողներն ամբողջապես չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակում է գործում լրատվամիջոցը, և դա ամբողջապես կարող է ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարը։ Երբ հեղափոխությունից հետո մեր դեմ, հատկապես՝ սոցիալական ցանցերում, սկսվեցին հարձակումներ, դեռ այդ ժամանակ հույս ունեինք, որ այդ ամենը շուտ կավարտվի, ամեն ինչ կմտնի բնականոն հուն, և մարդիկ կհասկական, որ հայհոյանքներով ու վիրավորանքներով չի կարելի ապրել ու դրանցով կառավարել լրատվամիջոցների աշխատանքը։ Փաստորեն, մենք շատ ավելի լավատես էինք, քան իրականությունը մեզ ցույց տվեց»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը։
Ըստ նրա՝ դեռևս 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներով հայտարարություն են տարածել, որը կարծես թե առաջին ահազանգն էր՝ ուղղված իշխանություններին, ինչից հետո արշավ է սկսվել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ «Ոչ «Հրապարակին»» ֆլեշմոբը, որը ղեկավարում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, որոնցից ամենակտիվն այսօր աշխատում է Ազգային ժողովում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։
«Այն ժամանակ մեզ իշխանությունները հակադարձում էին, որ այդ ամենը ժողովրդի կողմից ինքնաբուխ վերաբերմունք է, քանի որ իշխանությունն այնքան սիրված չի եղել, ինչպես հիմա, ուստի, երբ մամուլը նրանց քննադատում է, հայտնվում է, այսպես ասած, այդ «սիրահարված» մասսայի թիրախում։ Բայց մենք շատ լավ հասկանում էինք, որ դա վտանգավոր ճանապարհ է, և զգուշացնում էինք։ Մենք ասում էինք, որ նախ իշխանությունը պետք է դուրս գա Ֆեյսբուքից և սկսի իրական կյանքով ապրել և երկիրը տեղափոխել կառուցողական հուն, նաև ասում էինք, որ ֆեյսբուքյան արշավները, եթե այսօր ձեզ համար են աշխատում, վաղը կարող են ձեր դեմ օգտագործվել, զգուշացնում էինք, որ այդ ամենը պետք է կանխվի, բայց իշխանությունը մեզ չանսաց, և այսօր մենք ունենք ավելի շատ խորացած հիվանդություն, որի դեմ պայքարելու մեթոդները կասկածելի են»,- հավելեց Արմինե Օհանյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս ամենն այսօր փորձում են օրենսդրական նախաձեռնությամբ մտցնել մի հուն և ատելության խոսքի դեմ պայքարը կազմակերպված ու համակարգված կերպով տանել։ Ավելին՝ օրերս տեղակցել են, որ կա օրենսդրական նախաձեռնություն, որով փորձ է արվում «զրպարտություն» եզրույթի ծավալը մեծացնել և ֆեյսբույքան ցանկացած գրառում, որտեղ կնկատեն ոչ հավաստի տեղեկություն, դիտարկել՝ որպես զրպարտություն։
Ինչ վերաբերում է ազատ արտահայտվելուն, Արմինե Օհանյանը նկատեց՝ այդ հնարավորությունն ունեցել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, և նախորդ 10 տարիներին չի եղել որևէ անձեռնմխելի անձ, որի հետ կապված՝ չեն կարողացել ազատ արտահայտել իրենց մտքերը։
«Մեր աշխատանքը 2018 թվականից հետո շատ է բարդացել, ունենք տեղեկատվություն հայթայթելու ծանր վիճակ, քան մինչ այդ էր, թերևս, սա է պատճառը, որ մենք մեծ մասամբ օգտվում ենք մեր աղբյուրների տրամադրած տեղեկատվությունից։ Նախորդ շաբաթ, երբ մենք ունեինք Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվություն, երբ փորձեցինք նախարարությունից ճշտել տեղեկությունը, մեզ ասացին, որ այն ապատեղեկատվություն է, իսկ հրապարակումից հետո հանդես եկավ նախարարը և իրավապահներին կոչ արեց ուշադրություն դարձնել այս ամենին և ճշտել, թե որտեղից է աղբյուրը»,- եզրափակեց նա։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը։
«Իրավական առումով այս ամենը աբսուրդային գործ է, քանի որ ցուցմունք չկա, բայց իրենք ցուցմունքի հիման վրա են արել, այնտեղ իրավական այնպիսի իրավիճակ է, որ անգամ փաստաբանները, որոնք ծանոթացել են այս գործին, ասում են, թե այդ մարդիկ ինչ պատկերացումներով են գործն արել։ Քաղաքական բովանդակությունը բավականին առատ է, մեկ տարի չկա, որ մեր կայքը դաշտում գործում է, բայց այս ընթացքում մեծ բացահայտումներ ենք արել՝ սկսած վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարսահարդարման վրա ծախսվող մեծ գումարներից՝ մինչև մեքենաների գնում»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերներ. Սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Ինչի համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով:
Ըստ Սամսոնյանի, իկրայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, և դրա հետ կապված՝ Պետական եկամուտների կոմիտեին եղել է հանձնարարություն, հետդարձի ճանապարհ չունենլուց հետո ստեղծել են այդ քրեական գործը։
Նա նաև ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության համար աշխատող յութուբյան ալիքները, որոնք բացահայտել է «Անտիֆեյք» կայքը, ֆինանսավորվում են Կառավարությունից, նման ալիքներ կան նաև Հյուսիսային Կորեայում։
«Այսօր մենք գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության մի տեսակի հետ, որն ամբողջությամբ, հերյուրանքներ, ատելության խոսք և զրպարտություն է տարածում։ Իսկ այն լրատվամիջոցները, որոնք իրենց համար ցանկալի տեղեկություն չեն տարածում, այդ ֆեյքերով փորձում են ճնշել։ Օրինակ՝ մենք բացահայտել ենք, որ Հայաստանի «Համահայկական հիմնադրամը» կեղծ թվով կեղծ հանգանակություններ է ներկայացրել հանրությանը, գործարար Սամվել Կարապետյանի կողմից ներկայացրել է որոշ թվով հանգանակություն, որը չկա, նման հանգանակություն նա չի արել։ «Համահայակական հիմնադրամը» մեզ պատասխանել է, որ, այո, չի տվել, բայց բոլորդ գիտեք, որ Սամվել Կարապետյանը տվել է»,- փոխանցեց Նարեկ Սամսոնյանը։
Նրա բնորոշմամբ՝ այսօր Հայաստանում լրատվության առումով գնում ենք դեպի Հյուսիսային Կորեա։
Նարեկ Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին իր դեմ կա հարուցված երեք քրեական գործ, որոնցից երկուսն առնչվում է լրատվության հետ, դրանցից մեկով իր դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Այլ բանախոսներ
Արմեն Մինասյան- քաղաքագետ
Հարություն Հարությունյան- «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն
Վահան Իշխանյան-լրագող, գրող
Ռոբերտ Հայրապետյան-իրավաբան
Հրանտ Մելիք-Շահնազարյան-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար
Լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի խոսքով, երբ հանրաքվեի դրվեց Սահմանադրական դատարանի դատավորներին հեռացնելու հարցը, ամենաանհանգիստը փաստաբանական համայնքն էր, որը դիմեց ՀՀ նախագահին, որպեսզի չստորագրի նախագիծը, չներկայացնի հանրաքվեի կամ տա ՍԴ-ին։
«Ինչո՞ւ էին փաստաբաններն անհանգստացած. եթե հանրաքվեում «Այո»-ն հաղթեց, ուրեմն Հայաստանում վերանում է իրավական պետությունը, իսկ երբ վերանում է իրավական պետությունը, ապա դատարանը՝ որպես անկախ մարմին, գոյություն չի ունենում, և փաստաբանի գործը վերածվում է զրոյի։ Այս իրավիճակը վերաբերում է նաև խոսքի ազատությանը և լրատվամիջոցներին, եթե դատարանները նման բիրտ ձևով պետք է կախվեն իշխանություններից, այս հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին։ Այն, ինչ այստեղ քննարկվում է, պարզապես «ծաղիկներն» են այն ամենի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ»,- Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները։ Սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկմանը շեշտեց հրապարակախոսը։
Վահան Իշխանյանի կարծիքով՝ լրագրողները, ինչպես փաստաբանները, պետք է շահագրգռված լինեն, որպեսզի նման իրավիճակ չլինի։ Նա հիշեցրեց ու մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը նա ասել էր, երբ դեռ «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիրն էր:
«Այսօր հաճախ է խոսվում լրագրողական էթիկայի մասին, խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվեն կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ չի վերաբերվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»,- այս մեջբերումով հրապարակախոսն ընդգծեց, որ լրագրությունն առանց էթիկայի՝ գոյություն չունի, և եթե հանում են էթիկան, ապա լրագրությունն ուղղակի ցնդում է, փլվում։
«Լրագրության առաքելությունը ճշմարտությունն ասելն է, իսկ ճշմարտությունը էթիկական խնդիր է, եթե հանում ենք ճշմարտություն ասելը, ապա լրագրություն գոյություն չունի։ Լրագրողի, թերթի աշխատանքը, եթե համակարգվածության մեջ է երկրի մյուս լրատվամիջոցների հետ, ինչը նշանակում է, որ եթե որևէ թերթ էթիկային չի հետևում, ապա մյուս թերթերը որքան էլ արդյունավետ աշխատեն, իրենց աշխատանքն արդյունք չի տալիս։ Այդ պատճառով էլ լրատվամիջոցները ստեղծում են տարբեր կազմակերպություններ և դրանցով սկսում իրենք իրենց վրա հսկողություն իրականացնել, որպեսզի էթիկայի կանոնները չխախտվեն, նման կազմակերպություններ ունեն աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ։ Էթիկայի ամենակարևոր կանոնը համարվում է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելը»,- շեշտեց նա։
Վահան Իշխանյանը ցավով արձանագրեց, որ 30 տարիների ընթացքում Հայաստանը չի կարողացել ստեղծել նման լրագրողական կազմակերպություն, որով կկարողանային հսկել միմյանց՝ էթիկայի կանոնները չխախտելու համար։
Նրա խոսքով՝ օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի անկախության շրջանում այս կամ այն չափով իշխանություններից կախված է եղել, մի դեպքում իշխանության կամքը՝ փափուկ, մյուս դեպքում՝ կոպիտ ձևով է կատարել, բայց այնպես, ինչպես այսօր է կատարում ՝ չի եղել։ Որպես ապացույց՝ նա բերեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին պատրաստած ռեպորտաժը, որտեղ չէր պահպանվել անմեղության կանխավարկածը։
«Նշված կազմակերպության անհրաժեշտությունը բերում է նրան, որ հասարակությունը սկսում է վստահել այն լրագրողներին, որոնք այդ կազմակերպության անդամ են։ Նման կազմակերպությունների առկայության դեպքում նաև հասարակությունը հեշտ չի մոլորվում։ Կոչ եմ անում, որ Լրագրողների միության հիմքի վրա կամ մեկ այլ ձևով նման լրագրողական կազմակերպություն ստեղծեն, որը հետզհետե կսկսի իր ազդեցությունն ունենալ հասարակության կարծիքի վրա»,- հավելեց Վահան Իշխանյանը։
Հիշեցնենք, սակայն, որ դեռևս 2007 թվականին ստեղծվել է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, որի էթիկական սկզբունքների կանոնագիրը ստորագրել են հանրապետության 47 լրատվամիջոց, այդ թվում նաև՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը:
Անդրադառնալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է իր անձնական տվյալները, մամուլի դեմ ուղղված արշավներին ու դրանց դիմակայելուն ուղղված քննարկման ժամանակ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ օրաթերթն ուղղակի հրապարակայնացրել է փաստը, որում չկա զրպարտող, պիտակավորող որևէ երևույթ:
«Այն փաստը, որ նախարարը ունի դատվածություն, և դրա վերաբերյալ իրազեկվածությունը հասարակության մեջ պետք է դիտարկել հանրության գերակա իրավունքի համատեքստում, սա միանշանակ, է, և Սուրեն Պապիկյանի հորդորն իրավապահներին ուղղակի անհասկանալի է»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
Նա նաև նշեց, որ իշխանությունները փորձում են սուտ մատնության հոդվածի կիրառությունը լայնացնել՝ կարճելով լրատվամիջոցների դեմ ռեպրեսիաներ կիրառելու ճանապարհը: Անդրադառնալով AntiFake.am-կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության համար ՀՔԾ-ի կողմից մեղադրանքի առաջադրմանը՝ հենց սրա վրա ուշադրություն հրավիրեց իրավաբանը:
«Սուտ մատնության հոդվածը մահակ է, որը փորձ է արվում ճոճել լրատվամիջոցների գլխին: Օրինակ՝ երբ ապաքրեականացվեց զրպարտության և վիրավորանքի հոդվածը, նպատակը հենց լրատվամիջոցների կամ լրագրողների նկատմամբ իշխանության ձեռքին եղած խաղաթղթերը սահմանափակելն էր»,- ասաց նա՝ նշելով, որ, երբ սուտ մատնության հոդվածը փոփոխվի, կվերանան վիրավորանքի և զրպարտության գործերով լրատվամիջոցներին ներկայացվող բոլոր հայցերը:
Բանախոսը նշեց, որ մենք հստակ նախադեպ ունենք, թե որ դեպքում լրատվամիջոցի հրապարակումը պետք է դիտարկել վիրավորանք, որ դեպքում՝ զրպարտություն: «Ակներև է, որ գործող իշխանությունը կամ չի տիրապետում այդ նախադեպին, կամ, ըստ էության, մեկնաբանում է կամայականորեն, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ զրպարտություն կամ վիրավորանք են ընդունում բացառապես իրենց համար անցանկալի թեմաները: Խնամքով թաքցրած տեղեկատվության հրապարակումը գործող իշխանության շատ ներկայացուցիչներ դիտարկում են վիրավորանքի և զրպարտության պրիզմայով»,- ասաց Հայրապետյանը:
«Անգամ վարչապետի մակարդակով մենք տեսնում ենք, որ ունենք հստակ տարբերակված, խտրական վերաբերմունք տարբեր լրատվամիջոցների նկատմամբ, որն ինքնին հակաիրավական ու հակաօրինական է»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը:
«Նախ նշեմ, որ մամուլի ազատության վիճակը որոշակի գնահատումների ենթարկվում է, և որքան էլ որ սուբյեկտիվ դիտարկումներ հնչեցվեն տարբեր թևերի կողմից, մենք ունենք օբյեկտիվ դատա, որը հատկապես վերաբերում է համաշխարհային մամուլի համաթվին, և Հայաստանում այն գործարկվել է 2013թ., և որքան էլ ցավալի է, Հայաստանը 2003-ից որակվել և շարունակում է մնալ՝ որպես խնդրահարույց երկիր»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում 2 տարի որպես փոխարինող դատավոր աշխատած, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Ըստ բանախոսի՝ հետաքրքրականն այն է, որ 2017, 2018, 2019թթ. այս համաթիվը գրեթե մնացել է անփոփոխ, այսինքն՝ պետք է ընդունել և ճանաչել, որ մամուլի ազատության խնդիրները եղել են ու շարունակում են մեր հասարակության լուրջ խնդիրներից մեկը հանդիսանալ:
«Իհարկե, մամուլին տրված է հանրային հսկիչի դերը, և որպեսզի մամուլը կարողանա լիարժեքորեն այս խնդիրն իրականացնել, անհրաժեշտ են նախադրյալներ, և դրանք են հաշվետվողականությունը, որը պետք է դրսևորվի այսպես. օրինակ, հանրային պաշտոնյաները, անկախ բազմակարծությունից ու լրագրողների մոտեցումներից, պատրաստակամ լինեն ինֆորմացիա տալ և հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության արդյունքների հետ կապված»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:
Վերջինիս կարծիքով՝ կարևոր սկզբունք է թափանցիկությունը, և ամենակենսական արժեքը, որը մենք ունենք, լրագրողական աղբյուրի գաղտնիությունն է, և բոլոր այն նախաձեռնությունները, որ ներկայումս իրականացվում են, պտտվում են հենց այդ մեկ երևույթի շուրջ՝ լրագրողական աղբյուրի պաշտպանությունը թուլացնելը:
«ԵԽ շրջանակներում լրագրողական աղբյուրի գաղտնիությունը ոչ թե արտոնություն է, որը, վարույթն իրականացնող մարմինը, իրավիճակը գնահատելով, կարող է տրամադրել այս կամ այն լրագրողին, այլ իրավունք է: Եվ այս իրավունքը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այս առումով միջազգային ստանդարտները շատ ավելի խիստ են, և այստեղ կարևոր չէ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործության առկայությունը, այլև պետք է բալանսավորել հանրային և մասնավոր շահերը:
Բանախոսը նշում է, որ միջազգային ստանդարտները շատ ավելի հեռուն են գնացել, և մենք նաև առնչվում ենք ազդարարման ինստիտուտի հետ, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող երևույթները, կոռուպցիոն դրսևորումները պետք է դառնան հանրային սեփականություն, որպեսզի հասարակությունը կարողանա դրանց դեմ պայքարել:
«Եղել են դեպքեր, երբ նույնիսկ զենքերի առևտրի, որ բավականին լուրջ, ծանր հանցագործություն է, բացահայտման անհրաժեշտությունից ելնելով են ցանկացել սահմանափակել լրագրողի տեղեկատվական աղբյուրի գաղտնիությունը, բայց ՄԻԵԴ-ը այս իրավիճակում կանգնել է լրագրողների կողքին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ինստիտուտի վերջին և ամենահետաքրքիր դրվագն այն է, որ նույնիսկ, եթե տեղեկատվության աղբյուրն է հայտնում իրավապահ մարմիններին, որ ինքն է հաղորդումը տվել լրագրողին, այս պայմաններում դեռևս լրագրողը շարունակում է օգտվել տեղեկատվական աղբյուրի գաղտնիության իրավունքից:
«Այսինքն՝ կարող եմ ասել, որ իրավական առումով շատ լուրջ նախադրյալներ և ստանդարտներ կան միջազգայնորեն ներդրված: Միակ խնդիրն այն է, թե որքան հետևողական կլինեն լրագրողները՝ յուրաքանչյուր դեպքին արձագանքելու և իրավական գործընթացներին ընթացք տալու տեսանկյունից»,- նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է մեր օրենսդրական փոփոխություններին, որ սպասել են այս ոլորտում, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ օրենսդրական քաղաքականությունը ևս պետք է հիմնավոր լինի, և նույնիսկ օրենքի մակարդակի բարձրացված որոշ ստանդարտներ կարող են հակասել միջազգային մոտեցումներին, և այս առումով լրագրողներն առավել պաշտպանված պետք է լինեն կոնվենցիոնալ ստանդարտներով և Սահմանադրությամբ:
«Այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն բխում իրավունքից, այլ առաջ են տանում որոշակի քաղաքական խմբերի շահեր, իրենց հետագա վիճարկման հնարավորություններն ունեն թե Սահմանադրական դատարանում, և թե ՄԻԵԴ-ում: Իրավաբաններիս խնդիրն է՝ քննարկման առարկա դարձնել օրենքի իրավականությունը և օրենքի որակը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ անկախ նրանից, լրագրողը հրապարակում է օրենքով պաշտպանվո՞ղ, թե՞ չպաշտպանվող տվյալ, լրագրողը դարձյալ պաշտպանված է:
«Օրինակ, առևտրային կամ հարկային գաղտնիք բացահայտելը հանցագործություն է, բայց այդ հանցագործության սուբյեկտ չեն կարող լինել լրագրողները, որոնք հանրային շահերից ելնելով՝ ազդարարում են հանրության համար վտանգավոր երևույթների մասին, և որպես ծայրահեղ միջոց՝ օգտագործում են գաղտնիք պարունակող տեղեկատվությունը»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:

Քննարկումը վարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: