ՀԺՄ-ն Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար կամակերպել էր «Լրագրողական անվտանգություն և փաստերի ստուգում» թեմայով դասընթաց

16:10 30-11-2020

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար նոյեմբերի 28-ին կամակերպել էր «Լրագրողական անվտանգություն և փաստերի ստուգում» թեմայով դասընթաց։

Քննարկման թեմաներն էին՝

  • Քաղաքացիական շարժումների և բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների անվտանգությունը
  • Տեղեկատվական հարթակում լրագրողների անվտանգությունը
  • Ի՞նչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի տեխնիկայի առևանգման կամ առգրավման դեպքում անձնական տվյալները չհայտնվեն բաց աղբյուրներում
  • Ի՞նչ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ թեժ կետերում լուսաբանման համար
  • Փաստերի ստուգում։

Դասընթացը վարեց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության փորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացված դասընթացավար Էդգար Խաչատրյանը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: