Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար նոյեմբերի 28-ին կամակերպել էր «Լրագրողական անվտանգություն և փաստերի ստուգում» թեմայով դասընթաց։
Քննարկման թեմաներն էին՝
- Քաղաքացիական շարժումների և բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների անվտանգությունը
- Տեղեկատվական հարթակում լրագրողների անվտանգությունը
- Ի՞նչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի տեխնիկայի առևանգման կամ առգրավման դեպքում անձնական տվյալները չհայտնվեն բաց աղբյուրներում
- Ի՞նչ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ թեժ կետերում լուսաբանման համար
- Փաստերի ստուգում։
Դասընթացը վարեց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության փորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացված դասընթացավար Էդգար Խաչատրյանը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: