Ուսումնական սեմինար Մինսկում

09:49 28-04-2017

20-35 տարեկան երիտասարդ լրագրողներ՝ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ռուսաստանից հրավիրվում են մասնակցելու «Թվային լրագրությունը և դեմոկրատիան» թեմայով ուսումնական սեմինարի։

5 -օրյա սեմինարը կայանալու է Մինսկում, աշխատանքային լեզուն՝ անգլերեն։

Թվով 16 մասնակիցներ, որոնք կընտրվեն նախնական փուլից հետո, կհրավիրվեն Մինսկ։  Կազմակերպիչները հոգում են ճանապարհի, հյուրանոցի ծախսերը։