20-35 տարեկան երիտասարդ լրագրողներ՝ Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ռուսաստանից հրավիրվում են մասնակցելու «Թվային լրագրությունը և դեմոկրատիան» թեմայով ուսումնական սեմինարի։
5 -օրյա սեմինարը կայանալու է Մինսկում, աշխատանքային լեզուն՝ անգլերեն։
Թվով 16 մասնակիցներ, որոնք կընտրվեն նախնական փուլից հետո, կհրավիրվեն Մինսկ։ Կազմակերպիչները հոգում են ճանապարհի, հյուրանոցի ծախսերը։