ժուռնալիստական լավագույն հրապարակումների մրցույթ

12:45 28-07-2016

Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանում հայերի միությունը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում են 2016թ. ժուռնալիստական լավագույն հրապարակումների մրցույթ` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին` «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական”շ» թեմայով:

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միակամությունը հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցները, Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:

Սահմանվել են հետևյալ մրցանակները.

 

1.         Պարբերական մամուլ-  երկու մրցանակ` 750.000-ական դրամ

2.         Սփյուռքահայ մամուլ- մեկ մրցանակ` 350.000 դրամ

3.         Ամսագիր- մեկ մրցանակ` 350.000 դրամ

4.         Մարզային մամուլ- երկու մրցանակ` 300.000 դրամ

5.         Հեռուստահաղորդումներ- երկու մրցանակ` 550.000-ական դրամ

6.         Մարզային հեռուստահաղորդումներ- մեկ մրցանակ` 480.000 դրամ

7.         Ռադիոհաղորդումներ- երկու մրցանակ` 350.000 դրամ

8.         Ցանցային ԶԼՄ-ներ- մեկ մրցանակ` 300.000 դրամ

Մրցույթային նյութերը ներկայացնել ՀԺՄ  գրասենյակ (ք․ Երևան, Պուշկինի 3ա), կամ ուղարկել inf[email protected] էլ փոստին։

Նյութերի ներկայացման վերջնաժամկետը  սեպտեմբերի 22-ը ներառյալ, իսկ արդյունքները կհայտարարվեն 2016թ. hոկտեմբերին: