ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ Մերուժան

«Վարդանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի փոխնախագահԾնվել է 1948թ. նոյեմբերի 29 -ին, Ջավախքում:

Կրթությունը/մասնագիտությունը

1968-1973թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, ժուռնալիստիկայի բաժանմունք, լրագրող; ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի պատվավոր դոկտոր

Աշխատանքը

2004թ. մինչև օրս`«Վարդանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ
2003-2004թթ.` «Ար» հեռուստաընկերության ստեղծագործական տնօրեն
1996-2003թթ.` «Ար» հեռուստաընկերության հիմնադիր և նախագահ
1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր
1990-1995թթ.` ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, տեղեկատվության, տպագրության և հրատարակչության մշտական հանձնաժողովի նախագահ, «Տպագիր և այլ զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի հեղինակ
1986-1990թթ.` «Գարուն» հանդեսի գլխավոր խմբագիր
1982-1986թթ.` «Գարուն» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ
1975-1982թթ.` «Գարուն» հանդեսի հրապարակախոսության բաժնի վարիչ
1973-1975թթ.` «Գարուն» հանդեսի գրական աշխատող
1967-1968թթ.` Ախալքալակի շրջանի Գոման գյուղում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր
1990-1995թթ.` ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր
2003թ.` ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու

Մրցանակները/ Պարգևները

1978թ.` ԼԿԵՄ մրցանակի դափնեկիր
1980թ.`Հայաստանի գրողների միության Մ.Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր

Հրապարակումները

«Շտեռն» ամսագիր (Գերմանիա), «Ժողովուրդների բարեկամություն» (Մոսկվա), «Յունոստ» (Մոսկվա); «Լիտեռատուռնայա գազետա», «Մոլոդայա գվարդիա» ամսագիր, «Գրական թերթ, «Ավանգարդ», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Մունետիկ» և այլն

9 գրքերի հեղինակ` «Տղամարդկանց երկիրը» պատմվածքների ժողովածու (1983թ., Մոսկվա),«Սաղամո լիճը» (1978թ.), «Մնացող հողը և գնացող մարդիկ» (1982թ.), «0 ժամ» (1995թ.), «Գիշերային վարդը» բանաստեղծությունների ժողովածու (2001թ.) և այլն

Նախասիրությունները

Պոեզիա, դահուկային սպորտ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, գերկաներեն և վրացերեն (միջին)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի չորս զավակ

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան 375010, Թումանյան փողոց, 5ա

Հեռ./ֆաքս՝ (374 10) 52 38 86, 54 25 99 (աշխ.), (374 91) 40 68 13 (բջջ.) /(374 10) 56 35 64