Քաղաքական գործիչ
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7 -ին, Նախիջևանի Թեմուր գյուղում:
Կրթությունը/մասնագիտությունը
1977-1982թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, բանասեր
Աշխատանքը
2008-2018թթ.` ՀՅԴ բյուրոյի անդամ
2003-2008թթ. (հունիս) ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
2001-2003թթ.` ՀՀ Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար
1996-1999թթ.` «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր
1994-1996թթ.` «Դրօշակ» թերթի խմբագիր (Աթենք)
1993-1994թթ.` «Ազատություն» ռադիոյի թղթակից
1991-1993թթ.` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր (տպաքանակը` 53,000)
1990-1993թթ.` Հայաստանի գրողների միության քարտուղար
1989-1990թթ.` «Հայք» թերթի թղթակից
1988-1989թթ.` «Գարուն» և «Աշխարհ» հանդեսների գրական աշխատակից
1982-1987թթ.` «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1992թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
1987թ. մինչև օրս` Հայաստանի գրողների միություն
Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում
1990-2008թթ.` Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ
2008-2018թթ.` ՀՅԴ բյուրոյի անդամ
Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում
1998թ.` ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայության ղեկավար
1999-2003թթ.` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
2003թ.` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու
2012-2017թթ.` ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման պատգամավոր
2017-2018թթ.` ՀՀ Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր
Մրցանակները/ Պարգևները
1989թ.` Հայաստանի ԼԿԵՄ մրցանակ (պոեզիա)
Հրապարակումները
«Գրական թերթ», «Գարուն», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Հայոց աշխարհ», «Ասպարեզ» (ԱՄՆ), «Հայրենիք» (ԱՄՆ), «Հորիզոն» (Կանադա), «Ազատ օր» (Աթենք), «Ազդակ» (Լիբանան)
1986թ.` «Քարե սեղան» բանաստեղծությունների ժողովածու
Նախասիրությունները
Սպորտ (շախմատ)
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երկու զավակ