ՍԵՅՐԱՆՅԱՆ Սաթիկ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր

Ծնվել է 1974թ. փետրվարի 20-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1991-1996թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, բանասեր

 Աշխատանքը

2017թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

2004թ. մինչև օրս`«168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր

2003-2004թթ.` «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

2002թ. (դեկտեմբեր)` «Պատկեր» ֆոտոգործակալության թղթակից

2001-2003թթ.` «Առավոտ» թերթի թղթակից

2001-2002թթ.` «Ռենկո» իտալական ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

2000թ.` «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

1997-2004թթ.` «Մշակութային առավոտ», «Փետրվար», թերթերի, «Գարուն» և «Ին վիտրո» հանդեսների, Սփյուռքի «Ազդակ», «Ասպարեզ» (ԱՄՆ), «S» (Մոսկվա) թերթերի և ամսագրերի թղթակից

1997-2001թթ.` «Առավոտ» թերթի թղթակից, մշակույթի բաժնի վարիչ

1997թ. (մարտ-օգոստոս)` «Հայկական ժամանակ» թերթի մշակույթի բաժնի վարիչ

1997թ.` «Մոլորակ» թերթի թղթակից

1994-1998թթ.` «Շրջան» թերթի թղթակից

1989-1991թթ.` «Շավիղի» խմբագրական խորհրդի անդամ և «Պիոներ կանչ» թերթի թղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

Մրցանակները/ Պարգևները

2002թ.` «Առավոտ» թերթում տպագրված «Կոռուպցիայի դեմ լավագույն հոդվածաշարի համար» ՀՀ-ում ԱՄն դեսպանության մրցանակը

2002թ.` ԵՄԱ ամենամյա մրցանակը «Առավոտ» թերթում տպագրված «ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը փաստական նյութով ապահովելու և պաշտոնյաների առանձնատների մասին հոդվածաշարի համար»

2000թ.` «Շողակաթ» ստուդիայի կրոնական ֆիլմերի և ծրագրերի մրցույթում խրախուսական մրցանակը` «Ծարավ մարդը» ֆիլմի համար

1999թ.`«Ար» հեռուստաընկերության «Արմեն» մրցանակը` «Տարվա լավագույն լրագրողին»

1999թ.`«Հայաստանում կանանց հիմնախնդիրենրի մասին» (վավերագրական ֆիլմերի «Երևան» ստուդիայի հետ համատեղ` USAID-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում)

Հրապարակումները

«Առավոտ», «Մշակութային առավոտ», «Փետրվար», «Հայկական ժամանակ», «Մոլորակ» թերթեր, «Գարուն», «Ին վիտրո» հանդեսներ, «Ազատություն» ռադիոկայան, Սփյուռքի «Ազդակ», «Ասպարեզ» (ԱՄՆ), «S» (Մոսկվա) թերթեր և ամսագրեր

Նախասիրությունները

Ճանապարհորդություն, նկարչություն, երաժշտություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնալուծված է, ունի մեկ որդի

Ինչպես կապվել

 

Е-mail՝ [email protected]

[email protected]