ՋԱՆԻԿՅԱՆ Գրիգոր

Հրապարակախոս, թարգմանիչ, գրող

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 2-ին, Խասկովո (Բուլղարիա):

Կրթությունը/մասնագիտությունը

1962- 1966թթ.` Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, ֆրանսերեն լեզվի և գրականության ֆակուլտետ
1997-1999թթ.՝ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրական բարձրագույն կուրսեր (Մոսկվա)
1994թ., 2005թ.՝ Քաղաքակրթության և մշակույթի նախարարության թարգմանիչների կենտրոն (Փարիզ), կատարելագործման դասընթացներ

Աշխատանքը

2018թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ
2003թ. մինչև օրս`«Դալլ» հրատարակչության գլխավոր խմբագիր
2002-2017թթ.` Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ
1993-2003թթ.՝ «Հայ զինվոր» թերթի բաժնի վարիչ
1991-1992թթ.՝ Հայաստանի թատերական միության «Հուշարար» ամսագրի գլխավոր խմբագիր
1991-1994թթ.՝«Հայություն» ամսագրի բաժնի վարիչ
1983-1990թթ.՝ «Վերածնված Հայաստան» ամսագրի հատուկ թղթակից
1979-1983թթ.՝ «Գրական թերթ» թերթի բաժնի վարիչ
1967-1979թթ.՝ «Գարուն» ամսագրի բաժնի վարիչ

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1968թ. մինչև օրս`Հայաստանի ժուռնալիստների միություն

Մրցանակները/ Պարգևները

2003թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե փետուր» մրցանակը՝ ռազմա-հայրենասիրական հրապարակախոսության համար
2002թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության և ՀՀ ՊՆ մրցանակը՝ լրագրության մեջ ակտիվ գործունեության համար
2002թ.՝ Հայաստանի գրողների միության մրցանակը՝ տարվա լավագույն «Մահապարտներ» հրապարակախոսական գրքի համար
1999թ.՝ Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ հայ լրագրության հրապարակախոսական ժանրի զարգացման գործում ունեցած ներդրման համար
1993թ.՝ «Դրուժբա նարոդով» համամիութենական ամսագրի մրցանակը՝ տարվա լավագույն հրապարակախոսական ստեղծագործության համար
1983թ.՝ «Ավրորա» (Լենինգրադ) ամսագրի մրցանակը՝ հրապարակախոսական հոդվածների համար

Հրապարակումները

Բազմաթիվ հրապարակումներ տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում

1979թ.՝ «Այսպես են ծնվում լեգենդները» գիրքը (Մոսկվա)
1980թ.՝ «Հավատարիմ երազանքին» գիրքը (Երևան)
2002թ.՝ «Մահապարտներ» գիրքը (Երևան)

Նախասիրությունները

Ճանապարհորդություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ, երեք թոռ

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան, Լենինգրադյան փողոց, 52 շենք, բն. 110
Հեռ.՝ (374 10) 35 87 81 (բն.)