ՆԱԶԱՐՅԱՆ Ծովինար

Ազատ լրագրող

Ծնվել է 1976թ. ապրիլի 5-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1992- 1997թթ.` Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, միջազգային հարաբերությունների բաժին, պատմաբան-միջազգայնագետ

Աշխատանքը

2002-2008թթ.՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի քաղաքականության բաժնի թղթակից- մեկնաբան
2001-2002թթ.՝ «Ժամանակ» թերթի թղթակից
1998-2001թթ. «Ար» հեռուստաընկերության «Տոմար» տեղեկատվական-զվարճալի և «Մամուլի տեսություն» ծրագրերի հաղորդավար, «Սուրհանդակ» տեղեկատվական ծրագրի թղթակից
1998թ. (ապրիլ-նոյեմբեր)՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մշակույթի բաժնի թղթակից
1993-1998թթ.՝ ազատ լրագրող
1993-1995թթ.՝ «Այսօր-32» թերթի թղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2008թ. մինչև օրս`Երևանի մամուլի ակումբ

Հրապարակումները

«Հայաստանի Հանրապետություն», «Փետրվար», «Այսօր-32», «Շրջան», «Չորրորդ իշխանություն», «Լրագիր», «Մոլորակ», «Լրագիր օր», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ար», «Կենտրոն» հեռուստաընկերություններ

2007թ.՝ «Նվիրյալ» հոդվածների ժողովածու (Երևան)

Նախասիրությունները
Մոդեռն արվեստ, ծով, գրականություն, երաժշտություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆարսի (բառարանով)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է

Ինչպես կապվել

Е-mail՝ [email protected]