Հայաստանի հանրային հեռուստատեսության «Տեսանկյուն» հաղորդման գլխավոր խմբագիր
Ծնվել է 1955թ. օգոստոսի 13-ին, Թբիլիսիում (Վրաստան):
Կրթությունը/մասնագիտությունը
1972- 1976թթ.` Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, բանասիրական ֆակուլտետ, բանասեր, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ
1995թ.՝ «Խմբագրական մենեջմենտ և մամուլի իրավունքներ» հատուկ դասընթացը Բեռլինի ժուռնալիստիկայի միջազգային ինստիտուտում (Գերմանիա)
1996թ.՝ «ԶԼՄ-ներ և իրավունք» հատուկ դասընթացը Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ամառային դպրոցում
Աշխատանքը
2010թ. մինչև օրս` Հայաստանի հանրային հեռուստատեսության «Տեսանկյուն» տեղեկատվական-վերլուծական հաղորդման գլխավոր խմբագիր
2003թ. մինչև օրս` Հայաստանում «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության սեփական թղթակից
2008-2010թթ. ` TV 5 հեռուստաընկերության լրատվական ծառայության և «Տեսանկյուն» հասարակական-քաղաքական հաղորդման գլխավոր խմբագիր
2004-2008թթ. `«Արմենիա» հեռուստաընկերության «Էքսպրես» տեղեկատվական-վերլուծական հաղորդման և «Տեսանկյուն» հասարակական-քաղաքական հաղորդման գլխավոր խմբագիր
2002-2003թթ. «Կենտրոն»/«Առավոտ» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի խմբագրության խմբագիր
2001-2002թթ. Մոսկվայում «Strana.ru» ազգային տեղեկատվական ծառայության թողարկող խմբագիր (Ռուսաստան)
1999-2000թթ.՝ Հայաստանում «Պառլամենտսկայա գազետա» (Ռուսաստան) թերթի սեփական թղթակից
1999-2000թթ.՝ «Նորաթերթի» միջազգային մեկնաբան
1999թ.՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագր տեղակալ
1993-1998թթ.՝ Հայաստանում «Սեգոդնյա» (Ռուսաստան) թերթի սեփական թղթակից
1993-1997թթ.՝ Հայաստանում «Չաս պիկ» (Ռուսաստան) թերթի սեփական թղթակից
1992-1995թթ.՝ Հայաստանում «Վեկ» (Ռուսաստան) թերթի սեփական թղթակից
1990-1993թթ.՝ «Արմյանսկիյ կոմերսանտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
1982-1990թթ.՝ «Կոմսոմոլեց» («Էպոխա») թերթի թղթակից, բաժնի խմբագիր, պատասխանատու քարտուղար
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1986թ. մինչև օրս`Հայաստանի ժուռնալիստների միություն
1995-1996թթ.`Երևանի մամուլի ակումբ
Հրապարակումները
«Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Դելովոյ էքսպրես», «Ֆինանսներ և բանկեր», «Հայացք Երևանից», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Նորաթերթ», «Արմյանսկիյ կոմերսանտ», «Կոմսոմոլեց» և այլ հայկական ԶԼՄ-ներ, «Սեգոդնյա», «Չաս պիկ», «Վեկ», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Նեզավիսիմայա գազետա», «Պրավդա», «Գազետա», «Ռոսիյսկիե վեստի», «Ռոսիա», «Ռոսիյա», «Նեզավիսիմոյե օբոզրենիե», «Սովետսկիյ սպորտ», «Տորգովոյա գազետա», «Իտոգի», «Էքսպերտ», «Պրոֆիլ» և այլ ռուսաստանյան ԶԼՄ-ներ, «Սովետսկայա Բելոռուսիա», «Զնամյա յունոստի» և այլ բելոռուսական ԶԼՄ-ներ, «Սվոբոդնայա Գռրուզիա», «Մոլոդյոժ Գռուզիի», «Վեչերնի Թբիլիսի», «Զարյա վոստոկա» և այլ վրաստանյան ԶԼՄ-ներ, «Ֆամիլիյա Կրիստիանա» (Իտալիա) ամսագիր, WDR (Գերմանիա) ռադիոկայան և այլն:
1996թ.՝ «Անկախ ԶԼՄ-ների մենեջմենտը» (Երևան) ժողովածուի հեղինակներից
Նախասիրությունները
Համացանց, գրքասիրություն, ֆուտբոլային վիճակագրություն
Լեզուների իմացությունը
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի մեկ որդի
Ինչպես կապվել
ՀՀ, Երևան 375010, Վարդանանց փողոց, 10 շենք, բն. 11
Е-mail՝ [email protected]