21 ապրիլի, 1947 – 27 հունիսի, 2015
Ծնվել է Երևանում:
Կրթությունը/մասնագիտությունը
1964- 1968թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, լրագրող
1968-1971թթ.՝ ասպիրանտուրա, ժուռնալիստիկայի ամբիոն
Աշխատանքը
1972-2015թթ. 27 հունիսի` «Շախմատային Հայաստան» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր
1972-2015թթ. 27 հունիսի` Հայաստանի հանրային հեռուստատեսության շախմատային մեկնաբան, ՖԻԴԵ-ի տեղեկատության, հրապարակումների և վիճակագրության կոմիտեի նախագահ
1971-2015թթ. 27 հունիսի` ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ
Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1970-2015 Հայաստանի ժուռնալիստների միություն
1999-2015 Լրագրողների միջազգային ֆեդերացիա
Մրցանակները/ Պարգևները
1996թ.՝ «Շախմատային Օսկարի» տիտղոսակիր
2002թ.՝ Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ «Թեմային հավատարմության համար»
Հրապարակումները
«Շախմատային Հայաստան», «Ազգ», «Երեկոյան Երևան», «Հայաստան», Հայաստանի հանրային հեռուստատեսություն, Հայաստանի հանրային ռադիո
1988թ.՝ «Տիգրան Պետրոսյան» գիրքը (ռուսերեն)
1996թ.՝ «Գարի Կասպարովի 100 զոհերը» (հայերեն և անգլերեն)
1999թ.՝ «Հայաստանի շախմատի հավաքականը» գիրքը
2000թ.՝ «Հայաստանը՝ Եվրոպայի չեմպիոն» գիրքը (ռուսերեն և անգլերեն)
Ընդհանուր առմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն 19 գիրք