ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արփի

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ավագ խմբագիր

Ծնվել է 1984թ. փետրվարի 23-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

2000- 2004թթ.` Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բակալավրիատ
2004թ. `Երևանի պետական համալսարան, մագիստրատուրա
2002թ.՝ «Հեռուստա-ռադիոլուրերի պատրաստում և ներկայացում» սեմինար (Երևանի պետական համալսարան)
2003թ.՝ «Հեռուստալրագրության նախապատրաստական դասընթաց» սեմինար (Ինտերնյուս- Հայաստան)
2003թ.՝ «Թրաֆիկինգի լուսաբանման խնդիրները» վարժանք (Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ)
2003թ.՝ «Մտավոր սահմանափակ կարողություններով մարդկանց հիմնախնդիրների լուսաբանում» վարժանք («Փրկություն» ՀԿ)
2004թ.՝ «Թրաֆիկինգի լուսաբանում» սեմինար (Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ)
2005թ.՝ «Հետաքննական լրագրության նախապատրաստական դասընթաց» (Լրագրողների եվրոպական ասոցիացիա, Հունական բաժին )

Աշխատանքը

2016թ. մինչև օրս Հայաստանի հանրային հեռուստաընկերության ավագ խմբագիր
2010թ. մինչև օրս Impoqrik.am կայքի հիմնադիր և խմբագիր
2014-2017թթ.՝ «Արարատ» հեռուստաընկերության լուրերի մեկնաբան
2011-2014թթ.՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության լուրերի մեկնաբան, հաղորդումների հեղինակ և վարող
2009-2011թթ.՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) hասարակայնության հետ կապերի մասնագետ
2008-2009թթ.՝ «Հայփոստ» ՓԲԸ hասարակայնության հետ կապերի մասնագետ
2004-2008թթ.՝ «ArmeniaNow» առցանց թերթի թղթակից
2004-2005թթ.՝ Կարմիր խաչի հայկական ընկերության լրատվական ծառայության թղթակից խմբագիր
2004թ.՝ Ինտերնյուս- Հայաստանի արտահաստիքային թղթակից
2002-2004թթ.՝ «Հետք» առցանց թերթի թղթակից, «Առավոտ» թերթի արտահաստիքային թղթակից, Հետաքննող լրագրողների ասոցիացիայի թղթակից
2002թ.՝ «Երևանն է խոսում» ստուդիայի թղթակից

Մրցանակները/ Պարգևները

2005թ.՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի «Ոչ ոք չի անտեսվի» մրցույթի առաջին մրցանակը՝ «Հետք» և «ArmeniaNow» առցնանց թերթերում հրապարակումների համար
2004թ.՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի «Սահմանափակ կարողություններով մարդկանց հիմնախնդիրների լուսաբանում» մրցույթի «Կրթություն բոլորի համար» անվանկարգում մրցանակը
2001թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակը «Աշխատանք փնտրելիս» հետաքննական հոդվածի համար՝ որպես լավագույն դեբյուտ

Հրապարակումները

«Առավոտ», «ArmeniaNow», «Հետք», «ՀԲԸՄ» ամսագիր, «Մայակ» ռադիոկայան, «Շանթ», «Շողակաթ», Հայկական Երկրորդ/Պրոմեթևս հեռուստաընկերություններ

Նախասիրությունները

Նկարչություն, ֆրանսիական գրականություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է

Ինչպես կապվել

Հեռ.՝ (374 93) 75 57 66 (բջջ.)

Е-mail՝ [email protected]