ԶԱՔԻԵՎ Ռոման

14 դեկտեմբերի, 1936 – 22 սեպտեմբերի, 2008 

Ծնվել է Բաքվում:

Կրթությունը/մասնագիտությունը

1955-1959թթ.` Ադրբեջանի Ս.Կիրովի անվան պետական համալսարան, լրագրող
1959-1961թթ.՝ Ժուռնալիստիկայի Համամիութենական դասախոսարան, ֆոտոթղթակից

Աշխատանքը

1990– 2008թթ. սեպտեմբերի 22՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի նկարազարդումների բաժնի վարիչ
1980-1990թթ.՝ «Կոմունիստ» թերթի (Ադրբեջան) նկարազարդումների բաժնի վարիչ
1969-1980թթ.՝ «Կոմունիստ» հանրապետական թերթի (Ադրբեջան) ֆոտոթղթակից
1965-1969թթ.՝ «Կոմունիստ» հանրապետական թերթի (ադրբեջաներեն) ֆոտոթղթակից
1960-1965թթ.՝ «Ադրբեջանի երկաթուղագործ» թերթի ֆոտոթղթակից
1955-1960թթ.՝ ազատ ֆոտոթղթակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում
1960-1992թթ.` ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
1994-2008թթ.` Հայաստանի ժուռնալիստների միություն
1970-1980թթ.՝ Ադրբեջանի ժուռնալիստների միության վարչության անդամ և ֆոտոսեկցիայի նախագահ

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1968-1988թթ.՝ ԽՄԿԿ անդամ

Մրցանակները/ Պարգևները

1986թ.՝ «Աշխատանքի վետերան» մեդալ
1970թ.՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության պատվոգիր
1997թ.՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Հրապարակումները

«Նովոստի» մամուլի գործակալություն, Ադրբեջանի պետական հեռուստատեսություն, «Օգոնյակ» ամսագիր (Ռուսաստան), «Տրուդ» (Ռուսաստան), «Նեդելյա» (Ռուսաստան), «Մեդիցինսկի ռաբոտնիկ» (Ռուսաստան), «Պրավդա Արմենիի»

1972թ.՝ «Լեռնային Ղարաբաղ» ֆոտոգիրք, «Լեռնային Ղարաբաղ» ֆոտոբացիկների սերիա

Նախասիրությունները

Ֆոտոարվեստ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, երկու զավակ