ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ռոզա

 

Ազատ լրագրող՝ արվեստի և բարոյականության հարցերի մասնագիտացմամբ
Սցենարիստ

Ծնվել է 1949թ. ապրիլի 17-ին, Լենիանականում (Գյումրի):

Կրթությունը/մասնագիտությունը

1967- 1971թթ.` Տարտուի պետական համալսարան (Էստոնիա), բանասիրական ֆակուլտետ, բանասեր, էստոներենի թարգմանիչ

Աշխատանքը

2002թ. մինչև օրս`Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի և հոգեբանության դասախոս
1998-2000թթ.՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակից, մեկնաբան
1992-1995թթ.՝ «Զերկալո» թերթի բաժնի խմբագիր
1983-1992թթ.՝ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական մասնաճյուղի խորհրդական՝ հայ հեղինակների ստեղծագործությունների արտասահման առաջմղման հարցերով
1980-1982թթ.՝ «Կոմսոմոլեց» թերթի նամակների բաժնի վարիչ
1977-1980թթ.՝ «Կոմսոմոլեց» թերթի թարգմանիչ, թղթակից
1974-1977թթ.՝ «Գրական Հայաստան» ամսագրի գրական աշխատակից

Անդամությունը մասնագիտական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1979թ. մինչև օրս` Հայաստանի ժուռնալիստների միություն
1995-1998թթ.՝ Երևանի մամուլի ակումբ
2007թ. մինչև օրս` Հայաստանի գրողների միություն

Մրցանակները/ Պարգևները

2000թ.՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի մրցանակը և դիպլոմը՝ «Գարուն» ամսագրի էստոնական համարի պատրաստման համար

Հրապարակումները

«Ռեսպուբլիկա Արմենիա», «Զերկալո», «Կոմսոմոլեց», «Գրական Հայաստան», «Լիտերատուրնայա գազետա», «Ինոստրանեց» թերթեր, «Ժողովուրդների բարեկամություն», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», «Börsenblatt», «Wostok» (Գերմանիա) ամսագրեր և այլ
Մեկ տասնյակից ավելի արձակ ստեղծագործությունների հեղինակ
2003թ.՝ «Փնթփնթանի օրագիրը» վեպը և «Ֆարս» պատմվածքը «Հայ ժամանակակից կանանց գրականություն» (Երևան, «Լիզա» հիմնադրամ)

Նախասիրությունները

Ընթերցանություն, ճանապարհորդություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, էստոներեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երեք թոռ

Ինչպես կապվել

ՀՀ, Երևան 375005, Տիգրան Մեծի պողոտա 59, բն. 40
Հեռ.՝ (374 10) 55 59 18 (աշխ.), (374 10) 58 02 51(բն.)