ԲԱՐՍԵՂՅԱՆ Լևոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար
«Գյումրի-Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր

Ծնվել է 1967թ. հունվարի 18-ին, Լենինականում (Գյումրի):

Կրթությունը/մասնագիտությունը

1984- 1991թթ.` Երևանի պետական համալսարան, երկրաբանության ֆակուլտետ, ինժեներ-գեոֆիզիկոս
1984-1992թթ.՝ Երևանի պետական համալսարան, հասարակական գիտությունների ֆակուլտետ, ֆոտոլրագրող

Աշխատանքը

2000թ. մինչև օրս` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար
2011թ. մինչև օրս`«Գյումրի-Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր
2004 թ. մինչև օրս` www.asparez.am կայքի գլխավոր խմբագիր
2001-2004 թթ.`«Գյումրի-Ասպարեզ» ամսաթերթի գլխավոր խմբագիր
2001-2002թթ.՝ «Եվրասիա» հիմնադրամի Y01-5034 «6-ամսյա մոնիտորինգ» նախագծի տնօրեն
1998-2002թթ.՝ «Շանթ» FM-104.1 ռադիոկայանի գործադիր տնօրեն
1995-2000թթ.՝ «Շանթ» թերթի գլխավոր խմբագիր
1995-1997թթ.՝ «ТМ» FM-105 ռադիոկայանի լրագրող, հաղորդավար, գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն
1994-2000թթ.՝ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող, օպերատոր, նորույթունների ծառայության տնօրեն (1995-1996), տնօրենի պաշտոնակատար (1996), արտադրական տնօրեն (1997-2000), հաղորդավար (1996-2000):
1992-1994թթ.՝ «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող, օպերատոր, գլխավոր խմբագիր, տնօրենի պաշտոնակատար, հաղորդավար:
1991-1992թթ.՝ Հայկաձոր գյուղի դպրոցի աշխարհագրության ուսուցիչ

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2000թ. մինչև օրս` Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար

Մրցանակները/ Պարգևները

1987թ.՝ ՌՍՖՍՀ Գերագւոյն խորհրդի նախագահության մեդալը՝ «Բայկալ-Ամուրյան մայրուղու կառուցման համար»
1998թ.՝ ԱՊՀ երկրների առաջին հեռուստաֆորումի հատուկ մրցանակը՝ «Մահվան հովիտ» վավերագրական միստիկ ֆիլմի համար (Մոսկվա)
1999թ.՝ «Ինտերնյուզ» Հայաստանի «Արդար ընտրություններ» թեմայով սոցիալական գովազդի մրցույթի երկրորդ մրցանակակիր
2008թ. «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակ ՝ լրատվամիջոցների ազատությունը հետևողականորեն պաշտպանելու համար

Հրապարակումները
«Պիոներ կանչ», «Հայք», «Մունետիկ», «Կումայրի», «Վասն արդարության», «ТМ», «Շանթ» ռադիոկայաններ, «Շանթ», «Ցայգ» հեռուստաընկերություններ

Նախասիրությունները

Գրքեր, ռիսկ, խաղաքարտեր, փականագործի և հյուսնի գործ, ճանապարհորդություն, The Beatles, մոգական ռեալիզմ

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի

Ինչպես կապվել

ՀՀ, քաղաք Գյումրի, Պուշկինի փողոց 96
Հեռ./ֆաքս՝ (374 312) 5 06 22 (աշխ.)

Е-mail՝ [email protected]
Վեբ-կայք՝ www.asparez.am