ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Լաուրա

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 7-ին, Թբիլիսիում:

Կրթությունը/մասնագիտությունը

1980- 1985թթ.` Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, լրագրող
1985-1989թթ.՝ Մոսկվայի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրա

Աշխատանքը

2001թ. մինչև օրս`«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն
2000-2001թթ.՝ անկախ լրագրող
2000թ.՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման միություն» ՀԿ-ի՝ լրատվամիջոցների հարցերով փորձագետ
2000թ.՝ «Երկիր» թերթի միջազգային մեկնաբան
1999թ.՝ «Ժամանակ» թերթի միջազգային մեկնաբան
1998-2000թթ.՝ Երևանի մամուլի ակումբի փորձագետ
1998-2000թթ.՝ «AIM» (ԱՄՆ), «Les Nouvelles D’Armenie» (Ֆրանսիա) ամսագրերի թղթակիցը Հայաստանում
1996-1998թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և տպագրության վարչության տեղեկատվա-վերլուծական կենտրոնի փորձագետ
1991-1996թթ.՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի միջազգային մեկնաբան
1990-1991թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

1998թ. մինչև օրս` Երևանի մամուլի ակումբ

Մրցանակները/ Պարգևները

2001թ. ապրիլ՝ IREX/ProMedia-ի «Լրագրության բնագավառում նվաճումների համար» մրցանակը «Քաղաքական վերլուծություն և մեկնաբանություն» անվանակարգում

Հրապարակումները

«Երկիր», «Ժամանակ», «Հայաստանի Հանրապետություն» թերթեր, «AIM» (ԱՄՆ), «Les Nouvelles D’Armenie» (Ֆրանսիա), «Կենտրոնական Ասիա և Կովկաս» (Շվեդիա) ամսագրեր

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, վրացերեն, գերմաներեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ինչպես կապվել

Հեռ.՝ (374 10) 58 02 19 (աշխ.), (374 91) 42 90 56 (բջջ. )

Е-mail: [email protected]