ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Ծնվել է 1976թ. հուլիսի 15-ին Երևանում:
1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը: 1998թ.՝ Վազգենյան հոգեւոր դպրանոց եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:
1989թ. ընտրվել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ: 1990-1993թթ. եղել է Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցու երիտասարդաց միության «Հայորդի» պարբերականի խմբագիր: 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող: 2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատու Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝ «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
«Անստվեր լույսի ջերմությունը». Նարեկը որպես քավարան» (1994թ., Վենետիկ), «Արյունոտ տասնամյակ» (2008թ.) գրքերի հեղինակ է:
Ամուսնացած չէ:
Ինչպես կապվել
Հեռ.՝ 099 – 007-220
Е-mail՝ [email protected]