ԱՐԱՄՅԱՆ Զառա

Հեռուստահաղորդավար

Ծնվել է՝ 1969թ. հուլիսի 1–ին Երևանում։

Կրթությունը և աշխատանքը՝

1976-1986թթ. – Ոսկե մեդալով ավարտել է Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ
դպրոցը:

1981-1985թթ. – Սովորել է Հ. Ֆուչիկի անվան պատանի լրագրողների դպրոցում, որի
ընթացքում եղել է «Պիոներ կանչ» թերթի պատանի խմբագիրներից:

1981-1985թթ – Աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիո պետական կոմիտեում՝ որպես
մանկական հաղորդումների խմբագիր և հաղորդավար:

1988-1995թթ. – Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և
գրականության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում՝ ստանալով
ռուսաց լեզվի մանկավարժի և լրագրողի որակավորում:

1988-1995թթ. -Սովորելուն զուգահեռ եղել է «Պետական համալսարան» ուսանողական
թերթի խմբագիրը: 1989թ-ից տպագրվել է «Կոմսոմոլեց», «Էպոխա»,
«Հայելի» պարբերականներում:

1991-1993թթ. – Եղել է ՀՀ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի մի շարք գիտական գրքերի
խմբագրական կազմում:

1991թ. -ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Շահեն Թաթիկյանի «Հայաստանի
երիտասարդ հեղինակներ» ժողովածուի մեջ լույս են տեսել երիտասարդ
Զառա Արամյանի թվով 7 էսսեները՝ նվիրված Հայաստանին:

1993թ.-1996թ. -Աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար
տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում որպես
նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար, որտեղ վարել և խմբագրել է
բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ
Սփյուռքի համար:

1996թ.-2002թ.՝ -«Հայաստանի ձայն» խմբագրությունում որպես գլխավոր խմբագրի
տեղակալ:

1993-2002թթ. – Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին հեղինակել է
«Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996թ-ից տեղափոխվել է
հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է
մինչ օրս:

1995թ -ից – Նկարահանվել է 300-ից ավելի հեռուստանախագծերում:

-Ունի դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ
ֆիլմերում

1996թ. – «Մեր բակը»
1998թ. – «Մեր բակը 2»
2003-2018թթ – Աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում:

2008թ. Խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ»
հաղորդումը:

2011թ. -Խաղացել է Վ.Սահակյանի «Կատաղածները» ներկայացման
մեջ`ստանձնել է գլխավոր հերոսի դերը:

2012թ-ից – Հայկական Երկրորդ հեռուստաալիքով նկարահանվել է «Կադրերի
բաժին» հաղորդման մեջ` որպես գլխավոր դերակատար:

1994թ.-ից – Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է:

2015-թ-ից -«Վերածնունդ» մշակութային միջազգային մրցույթ-փառատոնի
կազմկոմիտեի և հանձնաժողովի անդամ է:
2017թ- ից – Հայաստանի Ժուռնալիստների միության վարչության անդամ է:

2018թ-ից – «ՍանՌեմո» մանկապատենական երգի միջազգային փառատոնի
Հայաստանյան ներկայացուցիչ և հանձնաժողովի անդամ է:

Պարգևներ և մրցանակներ

2014թ. – ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի
վաստակավոր գործչի կոչման:

2015թ. – Արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու համար,
ՀՀ ԱԺ նախագահի կողմից արժանացել է պատվոգրի:

2015թ. – Համազգային Վստահություն Խորհուրդի կողմից «Մեծ ճանաչում և
համակրանք» անվանակարգում արժանացել է «Հայուհի 2015»
կոչման:

2015թ. – «AAD» կայքի կողմից հեղինակային «Համով զրույց» հաղորդաշարը
ճանաչվել է տարվա լավագույն հաղորդում:

2016թ. – «Պառլամենտ » հասարակական-քաղաքական ամսագրի կողմից
ճանաչվել է « Հանրության համակրանքին արժանացած
Տարվա Սիրված Հայուհի կոչմանը» :

2016թ . – Համազգային Վստահություն Խորհուրդի կողմից պարգևատրվել է
«Վստահության Վարկանիշ 2016 » պատվոգրով :

2017թ – Համազգային Վստահություն Խորհուրդի կողմից պարգևատրվել է
«Ժողովրդի կողմից սիրված և բարձր վարկանիշ ունենալու »
պատվոգրով :

2016թ – Խաղացել է «Բարի լույս » գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերերից
մեկում , որը 2017թ-ին «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ
կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Ոսկե Ծիրանի»

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ինչպես կապվել՝

Հեռ.՝ 091433399 E-mail` [email protected]