ՓԱՇԻՆՅԱՆ Ռուբեն

Լրագրող, գրող, դերասան, զբոսաշրջության ոլորտի փորձագետ
Ծնվել է 1975 թվականի մայիսի 7-ին, Երևանում։

 Կրթությունը/մասնագիտությունը

 1990–1994թթ.` Երևանի Կամերային թատրոնի թատերական ստուդիա, դերասան

1991–1996թթ.` Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ

 Աշխատանքը

 2021 մինչև օրս` «Անգլիա» թերթի գլխավոր խմբագիր (Մեծ Բրիտանիա)

2009 մինչև օրս` «Նոբոյե Վրեմյա» անկախ հասարակական-քաղաքական երկօրյա թերթի մշակութային մեկնաբան

2007 մինչև օրս` «P.R. Creative Teamwork» խմբի ղեկավար՝ հրատարակչական և պրոդյուսերական նախագծեր Հայաստանի ռուսալեզու գրողների համար

1998 մինչև օրս` զբոսավար-էքսկուրսավար, զբոսաշրջության փորձագետ

2017–2021թթ.` «Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի գլխավոր խմբագիր

2015–2016թթ.` «բլոկադա.ամ» նախագծի հիմնադիր և ղեկավար

2007–2009թթ.` «Շարմ Հոլդինգ» ընկերության կրեատիվ բաժնի ղեկավար

2007թ.` Հայաստանում առաջին հեղինակային աուդիոգրքի («PR» &…) հրատարակիչ, մասնակցությամբ գրողներ, պոետներ և արվեստագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից

2002–2006թթ.` Երևանի Կամերային թատրոնի հաղորդումների սցենարների հեղինակ և վարող

1991–1996թթ.` Երևանի Կամերային թատրոնի դերասան և ադմինիստրատոր (նաև 2000–2002, 2009–2011)

 Անդամությունը լրագրողական միավորումներում

 2010 մինչև օրս` Կովկասի գրողների ակումբ

2013 մինչև օրս` Հայաստանի լրագրողների միություն

2015 մինչև օրս` Լրագրողների միջազգային ֆեդերացիա (IFJ)

2013 մինչև օրս` Հայաստանի թատերական գործիչների միություն

2023 մինչև օրս` Հեղինակների և լրագրողների միջազգային ասոցիացիա (APIA, Մեծ Բրիտանիա)

2025 մինչև օրս` Երևանի մամուլի ակումբ

 Մրցանակները/ Պարգևները

 2018թ.` Ազգային գրական մրցանակ «Золотое перо Руси» (էկոլոգիա,
«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի բարձր արվեստագիտության և ոճի համար)

2019թ.` Ազգային գրական մրցանակ «Золотое перо Руси» (մեդալ «Первопечатник Иван Федоров»՝ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային կապերի ամրապնդման համար)

2020թ.` Ազգային գրական մրցանակ «Золотое перо Руси» (դիպլոմ և մեդալ ի պատիվ Ի.Ա. Բունինի՝ ազգային գրականության ծառայության համար)

2023թ.` Ազգային գրական մրցանակ «Золотое перо Руси» (մեդալ «Трудовая доблесть России»)

2025թ.` Պատվո մեդալ «Լազարևների տուն», Հայաստանի դեսպանատուն, Ռուսաստան

2025թ.` Ազգային գրական մրցանակ «Золотое перо Руси» (մեդալ «Акула пера»)

 Հրապարակությունները

Հայաստանի լրատվամիջոցներ․ «Վրեմյա» (հետագայում «Նովոյե Վրեմյա»), «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գրետերտ», «Գրական թերթ», շաբաթաթերթ «Էֆիր», ամսագրեր «Արմենիա տուրիստիչեսկայա», «Հայուհի», «Կինո+», «Design DeLuxe» և այլն

Օտար լրատվամիջոցներ և գրական ժողովածուներ․ «Խաչքար» (Ռուսաստան), «Սանկտ Պետերբուրգ» (Կանադա), թերթ «Անգլիա» (Մեծ Բրիտանիա), ամսագիր «Ռուսական ակումբ» (Վրաստան), ժողովածուներ «Մնոգոտոչիե…» (Ղազախստան-Ռուսաստան), «Revue Svetovej Literatúry» (Սլովակիա), «Սպիրալի» (Ռուսաստան), «Ռուսական Գուլիիվեր» (Ռուսաստան), «LiTERRAтура» (Ռուսաստան)

 Հեղինակային ժողովածուներ

2006թ.` «Համր մարգարե»

2006թ.` «S. M. S.»

2007թ.` «PR» (&…)

2007թ.` «ՊՌոստո»

2009թ.` «Եռաբաժանում կամ (P.R.)2»

2016թ.` «բլոկադա.ամ»

2019թ.` «Postfactum»

2020թ.` «Խառնաշփոթ»

2024թ.` «…բոլոր չորս ուղղություններով»

2025թ.` «Մամ, արդեն 50 եմ» 

Պիեսներ

2008թ.` «Եռաբաժանում»

2009թ.` «Մերկ, բայց ոչ մերկացված»

2009թ.` «Մամա, ուժ տուր»

2011թ.` «Գողը»

2014թ.` «Արուջի» 

Կինոսցենարներ

2012թ.` «Տղաս, ու՞ր է Եփրատը», լիամետրաժ ֆիլմ

2014թ.` «Something changes», կարճամետրաժ ֆիլմ

2015թ.` «Երևանյան հիվանդություն», կարճամետրաժ ֆիլմ

2015թ.` «Մեր հոգիները, մեր անձնագրերը», լիամետրաժ ֆիլմ

2021թ.` «Ցավ», աուդիո շարք

2025թ.` «Սկիզբ», լիամետրաժ ֆիլմ

 Նախասիրությունները

Երաժշտություն, թատրոն, լուսանկարչություն, բլոգինգ

 Լեզուների իմացությունը

 հայերեն, ռուսերեն, անգլերեն

 Ինչպես կապվել