Լրագրողների ազգային միության (ԼԱՄ/SNJ) անդամ ֆրանսիացի Դոմինիկ Պրադալիեն 2022թ. հունիսի 2-ին IFJ-ի 31-րդ կոնգրեսում ընտրվել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) նախագահ։ IFJ-ի գործադիր կոմիտեում 6 տարի աշխատելուց հետո Դոմինիկ Պրադալիեն հաջորդում է Յունես Մջահեդին Մարոկկոյից:
Դոմինիկ Պրադալիեն իր ողջ կարիերայի ընթացքում աշխատել է ֆրանսիական հանրային հեռարձակման ոլորտում՝ ORTF-ից մինչև France Télévisions, և եղել է France 2-ի գիշերային հերթափոխի լուրերի գլխավոր խմբագիրը։
Իր լրագրողական կարիերան շարունակելուն զուգընթաց՝ Դոմինիկ Պրադալիեն կամավոր հիմունքներով ներգրավված էր նաև արհմիութենական գործունեության մեջ: Մասնավորապես, նա տարբեր մանդատներ է ունեցել France Télévisions-ում լրագրողներին ներկայացնելու շրջանակներում՝ աշխատակազմի պատվիրակ, աշխատանքային խորհրդի անդամ և արհմիության ներկայացուցիչ որոշ ընկերությունում։
Միության շրջանակներում նա ընտրվել է տարածաշրջանային (Ile de France բաժին) և ազգային մակարդակներով որպես SNJ-ի գլխավոր քարտուղար և խոսնակ մինչև 2021 թվականը, որտեղ իրավական և միջազգային հարցերի պատասխանատուն էր։
Նա ներկայումս գտնվում է SNJ-ի Ազգային կոմիտեում, միության խորհրդարանում, և IFJ-ի գործադիր կոմիտեի անդամ է Անգերի կոնգրեսից (2016) ի վեր՝ Թունիսի կոնգրեսում վերընտրվելուց հետո (2019):
Նա Պրոֆեսիոնալ լրագրողների նույնականացման քարտի բարձրագույն հանձնաժողովի (Higher Commission of the Professional Journalists’ Identity Card- CCIJP) անդամ է եղել մինչև 2021 թվականը և ներկայումս Լրագրողական էթիկայի և միջնորդության խորհրդի (Council of Journalistic Ethics and Mediation-CDJM) գանձապետի տեղակալն է և Փարիզի Maison des lanceurs d’alerte-ի, կազմակերպությունների, որոնց համահիմնադիրն է SNJ-ը, ինչպես նաև մի քանի լրագրողների պաշտպանության ասոցիացիաների համակարգողը: Նա նաև հանդիսանում է Լրագրողների արբիտրաժային հանձնաժողովի խորհրդական, որը մասնագիտության հատուկ իրավասություն է Ֆրանսիայում:
1926 թվականից ի վեր, երբ IFJ-ը հիմնադրվեց Փարիզում, Դոմինիկ Պրադալիեն IFJ-ի երկրորդ կին նախագահն է՝ բելգիացի լրագրող Միա Դորնաերտից հետո (1986-1990):
Նա հաջորդում է մարոկկացի լրագրող Յունես Մջահեդին, ով IFJ-ի նախագահն էր 2019-2022 թվականներին: Նա կպաշտոնավարի մինչև 2026 թվականը, երբ IFJ-ը կնշի իր հարյուրամյակը։
Դոմինիկ Պրադալիեն իր ելույթում նշել է. «IFJ-ի նախագահության պաշտոնում ընտրվելը մեծ հպարտություն է ինձ համար՝ Ֆրանսիային տրված պատվի համար: Մամուլի ազատությունը հարվածի տակ է ամբողջ աշխարհում, և լրագրողներն են առաջին զոհերը: Բայց ամենաշատը պատժվում են քաղաքացիները, քանի որ ժողովրդավարությունները գնահատվում են ըստ իրենց լրատվամիջոցների և տեղեկատվության որակի, որոնք պետք է լինեն ազնիվ, ամբողջական, անկախ և բազմակարծիք»:
IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելլանջերը, խոսելով Դոմինիկ Պրադալիեի մասին, ասել է.
«Ես Դոմինիկին ճանաչում եմ երկար տարիներ, մենք միասին ակտիվիստներ էինք SNJ-ում, և նրա նվիրվածությունը լրագրողների գործին Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում հայտնի է: Նա երբեք չի հաշվել իր ժամերը՝ պաշտպանելով ամենավտանգավոր իրավիճակում հայտնված լրագրողներին, և նա այն կոփված և փորձառու կամավոր ակտիվիստներից է, որոնք շփվում են սոցիալական իրականության հետ, որոնց կարիքն ունի IFJ-ը»։