Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը:
Հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման քայլերը և կոչ անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց և նմանաբնույթ ցանկացած քայլ իրականացնելուց:
Հայաստանի ժուռնալիստների միություն