«Հետայսու ինձ ուղղված բոլոր ծանուցումները ներկայացրեք ԲԱՑԱՌԱՊԵՍ փոստային տարբերակով․ Գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս»․ Սաթիկ Սեյրանյան

17:46 05-11-2020

Հարգելի ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետայսու ինձ ուղղված բոլոր ծանուցումները ներկայացրեք ԲԱՑԱՌԱՊԵՍ փոստային տարբերակով, հատկապես, եթե դրանք վերաբերում են իմ աշխատանքային գործունեությանը։

Նման բովանդակությամբ ծանուցումները խնդրում եմ ներկայացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ Հայաստանի ժուռնալիստների միության, «168 Ժամ» թերթի և 168.am-ի հասցեներով, ինչը և անում էիք նախկինում՝ ռազմական դրությամբ պայմանավորված հրապարակումների սահմանափակումների վերաբերյալ կառավարության որոշման կիրարկման առաջին օրերին։

Գիշերը՝ 22։30-ին, ոչ իմ բնակարանի դուռը թակեք, ոչ հարևաններիս։ Հանգիստ թողեք մարդկանց․ մանկահասակ երեխաներ կան։

Հետայսու զերծ մնացեք իմ բնակության հասցեում որևէ գործողություն իրականացնելուց, կրկնում եմ, հատկապես եթե դրանք կապված են իմ աշխատանքային պարտավորությունների և պարտականությունների հետ, և, վստահաբար, չունեն ՀՐԱՏԱՊՈւԹՅՈՒՆ!!!

Նման դեպքերում գոյություն ունի հեռախոսակապ, իսկ ես մշտապես հասանելի եմ։

Մի կիրառեք նման տհաճ իրավակիրառ պրակտիկա, մանավանդ այն պարագայում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարության նշված որոշման մեջ առնվազն խնդիր է տեսել։

https://www.facebook.com/www.police.am

https://www.facebook.com/Armenianombudsman

Սաթիկ Սեյրանյան

«168 Ժամ» թերթի և 168․am կայքի գլխավոր խմբագիր
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ