Գերման Ավագյան

12 դեկտեմբերի, 1962 16 փետրվարի, 2020

Ծնվել է Վրաստանի Խոնի շրջանի Ծուլուկիձե գյուղում:

Կրթությունը/մասնագիտությունը

1980- 1985թթ.` Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ, էներգետիկայի ֆակուլտետ
1999թ.՝ Բաց հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված «Մագնումի» ֆոտոլրագրության սեմինար՝ լուսանկարիչներ Լերի Թաուելի և Սյուզեն Մայսալեսի մասնակցությամբ (Երևան)
2002թ.՝ Հասելբլադի հիմնադրամի կրթաթոշակառու (Գյոթեբորգ, Շվեդիա)

Աշխատանքը

1989-2020թթ.` ազատ ֆոտոթղթակից
2003թ.՝ “Takoma Voice” թերթի ֆոտոթղթակից (ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգ)
1996-1998թթ.՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի ֆոտոթղթակից
1993թ.՝ «Զինվոր» թերթի թղթակից

Մրցանակները/Պարգևները

2005թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ՝ «Մահաբեր խաղալիքներ» ֆոտոշարքի համար
2002թ.՝ վավերագրական լուսանկարի «Հիսուն ագռավ» միջազգային հիմնադրամի մրցույթի (հիմնված է “Mother Jones” ամսագրի կողմից, ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո)
2001թ.՝ «Մամուլում ձեռքբերումների համար» մրցանակը՝ «Վերսուս» ստուդիայի և Բաց հասարակության ինստիտուտի կողմից (Հայաստան, Երևան)
2000թ.՝ Հայ-ամերիկյան «Համայնապատկեր» ամսագրի «Տարվա լավագույն լուսանկարիչ» (ԱՄՆ, Լոս Անջելես)

Ցուցահանդեսները

Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ)
«Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992թ.
«Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994թ.
«Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995թ.
«Կատակողների դպրոցը», Երևան
Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997թ.
«Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես – շոու, Երևան, 1998թ.
Միջազգային բիեննալե, Գյումրի
ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999թ.
«SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա
«Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն
«Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000թ.
Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ.

Հրապարակումները

«Ռեսպուբլիկա Արմենիա», “Takoma Voice”, «Գարուն» ամսագիր, «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, «Առավոտ» օրաթերթ, «168 Ժամ» թերթ, արտասահմանյան ԶԼՄ-ներ

Նախասիրությունները

Ավտոմեքենաներ, ձկնորսություն

Լեզուների իմացությունը

Ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, մեկ դուստր

Գերման Ավագյանը մահացել է 2020թ. փետրվարի 16-ին: