Սաթիկ Սեյրանյանը 92 կողմ ձայնով վերընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

14:40 29-01-2022

Սաթիկ Սեյրանյանը հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում կայացած ընտրության ընթացքում վերընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում:

Սաթիկ Սեյրանյանն ընտրվեց 92 կողմ ձայնով։ Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել։