«Իմ քայլը» խմբակցությանը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ. Մեդիա Պաշտպան

13:33 03-02-2021

«Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ցանկանում են արգելելել անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Առաջարկվող փոփոխություններով` պահանջը տարածվելու է նաև առցանց ԶԼՄ-ների վրա։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ սա հերթական քայլն է խոսքի ազատության դեմ։ Օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները, այս քայլով խախտում են «ՀՀ զանգվածային լրատվության մասին» 5-րդ հոդվածի 1-ին կետը, այն է՝ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս ֆիքսել և բարձրաձայնել է իշխանական օղակներից լրատվականներին և ազատ խոսքը ճնշելու փորձերը։ Այս դեպքը ևս բացառություն չէ և կոչ ենք անում լրագրողական համայնքին միասնաբար պայքարել նմանօրինակ օրենքների դեմ։