Ռազմական դրության ընթացքում հրապարակման կանոնները խախտելու համար հնարավոր է՝ նախատեսվի ազատազրկում. factor.am

23:33 07-11-2020

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ Քրեական օրենսգրքում պատրաստվում է փոփոխություններ անել, որոնց համաձայն պատիժներ են նախատեսվում ռազմական դրության ընթացքում տեղեկատվության հրապարակման եւ տարածման կանոնները խախտելու համար: Նախագիծը դեռ Ազգային ժողովի կայքում հրապարակված չէ, սակայն Factor.am-ի խորհրդարանական աղբյուրները փոխանցել են «Իմ քայլ»-ի կողմից հեղինակած փաստաթուղթը։

Ստորեւ ներկայացնում ենք օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները.

Հոդված 307.4 Ռազմական դրության  իրավական ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը

1.Ռազմական դրության  իրավական  ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 307.5-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո նույն արարքը կատարելըոդվածի 7-րդ մասով սահմանված արարքի համար վարչական տույժի կիրառումից հետո հրապարակումը դիտավորյալ չվերացնելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 307.5-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազար կամ նույն օրենսգրքի 182.5-րդ հապատիկի երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 307.5 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում պետական պաշտպանունակության կամ անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը

1.Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում պետական պաշտպանունակության կամ անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով։

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

Քրեական օրենսգրքումկատարվելիք փոփոխությունների շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Սուրեն Գրիգորյանից: Վերջինս նախագծի առկայության վերաբերյալ ասաց. « Ես չեմ հաստատում կամ հերքում, որ նման բան քննարկվում է: Եթե կլինի նախագիծ, որը պետք է հանրությանը ներկայացվի, այն  կդրվի շրջանառության մեջ: Ինչ-որ աշխատանքային կարգով քննարկվում է կամ չի քննարկվում, հարկ չեմ համարում անդրադառնալ»: Կայքի տեղեկություններով, երկուշաբթի օրը նախատեսվում է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է այս նախագիծը:

Հրապարակումը՝ factor.am-ի: