ՄԱՐԿՈՍՅԱՆ Դիանա

Հայկական պետական մանկավարժական համալսարանի  Լրատվության և հանրության հետ կապերի Կենտրոնի ղեկավար

 Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու

Կրթություն
2006-2007թթ.՝ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց` ՔԴԵԴ
1996-2001թթ.՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆալուլտետի Գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրա բաժին
1992-1996թթ.՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ Ժուռնալիստիկայի բաժին

Գիտական աստիճան

2017-ից՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու

Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողի սոցիալ-հոգեբանական պատրաստվածության հիմնախնդիրը», մասնագիտական խորհուրդ՝ ԺԹ 00.03 «Սոցիալական հոգեբանություն»

Աշխատանքային փորձ
Մինչև 2019 թվականի սեպտեմբեր՝ Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» և «Խաղի կանոններ» հաղորդաշարի խմբագիր

2016-ից առ այսօր «Հաջողության բանաձև» հաղորդման խմբագիր, պրոդյուսեր՝ «Արմնյուզ» հ/ը, ATV հ/ը

2011թ-ից առ այսօր՝ ՀՊՄՀ-ի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ, կետրոնի ղեկավար

2007- առ այսօր դասախոս ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնում

1997 – 2014 Լրագրող, խմբագիր«Ա1+» հեռուստաընկերությունում. խմբագրել է «Այբ-Ֆե» վերլուծական լրատվական գործակալության լրատվական նյութերը, «Այբ-Ֆե մշակույթ» , «Այբ-Ֆե դեղատուն» հաղորդումների հեղինակ և վարող: Համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ, իրականացրել հեռուստահաղորդումների շարքեր:

Հեղինակել և վարել է «Կիրակի», «Ձեր Թեմա» լրատվական-վերլուծական ամենշաբաթյա հաղորդաշարերը:

2002-2007 թ. «Այբ-Ֆե» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ

1997թ. Լրագրող, «02» շաբաթաթերթ

1994-1997- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակից

1993- Արտահաստիքային լրագրող Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Ավանգարդ», «Ազատամարտ», «Հայ զինվոր» «Առավոտ», «Հայք» թերթերում

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Հետաքննական լրագրություն, արտակարգ իրավիճակներում գործող լրագրողների հոգեբանություն

Վերապատրաստումներ

1997թ. առ այսօր՝ հայաստանյան և միջազգային կրթական և լրագրողական բազում ծրագրեր, այդ թվում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ստրասբուրգում, Շվեյցարիայում, Իտալիայում, Բուլղարիայում, ՌԴ-ում:

Նկարահանել է մի շարք վավերագրական, խաղարկային ֆիլմեր, ի թիվս որոնց` «Մարդը մարդուն գայլ» «Ի սկզբանե խոսքն էր», «Մի ճակատագրի երկու հերոս» և այլն

Անդամակցություն

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Պարգևներ

• Պատվոգիր-հատուկ մրցանակ՝ Նյութի օպերատիվության և մասնագիտական խիզախության համար 2003 Internews- Հեռուստատեսային լրատվական ծրագրերի մրցույթ
• ՀՀ ԱԺ պատվոգիր (2015 թ)
• «Մանկավարժական համալսարան» մեդալ (2012թ.)
• ՀՀ ԱԺ նախագահի պատվոգիր՝ երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար, անվանական ժամացույց (2011թ.)
• Վահան Թեքեյան մրցանակ՝ Թեքեյան մշակութային միության կողմից` Հաջողության բանաձև հաղորդաշարի համար (2021.)

• «Մանկավարժական համալսարան- 100» հուշամեդալ- 2022 թ․

• Շնորհագիր – «Երկիր Նաիրի» կազմակերպություն- նշանակալի ավանդի համար ազգանպաստ գործունեության համար 1999, 2000թ.,

Լեզուներ` ռուսերեն , անգլերեն

[email protected]

հեռ՝ 010 597 000