ԹՈՎՄԱՍՅԱՆ Թագուհի

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Ծնվել է 1982թ. օգոստոսի 14-ին Վարդենիսում:

2000թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը: Գիդ-թարգմանիչ (անգլերեն), 2003թ.` նույն ֆակուլտետի «ժուռնալիստիկա» բաժինը: Լրագրող: 2008թ.` Երեւանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2013թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Քաղաքագիտության մագիստրոս: 2014թ.` Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը:

Մասնակցել է «Լրագրության միջազգային ստանդարտներ, հարցազրույցների տեխնոլոգիա եւ ռեպորտաժներ պատրաստելու մեթոդներ» (2004թ., IWPR, Երեւան), «Դատական լրագրություն» թրեյնինգային ծրագրի (2005թ., Եվրոպական լրագրողների ասոցիացիա), «Ժողովրդավարություն» (2014-2015թթ., ԵԽ ՔԴԵԴ, Ստրասբուրգ) դասընթացներին:

2003-2004թթ. կամավորական հիմունքներով աշխատել է «Իրավունք» թերթում:

2004-2007թթ.` «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011թթ.`  «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող: 2011-2018թթ.` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Արժանացել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթում «Սեւանա լճի շրջակա միջավայրի խնդիրներին արդյունավետ արձագանքի համար» շնորհագրին (2011թ., ԵՄ «Տեղական ինքնակառավարման ակումբ» ծրագիր):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ինչպես կապվել

Հեռ.՝ 098-48-88-80

Е-mail՝ [email protected]