Մրցույթի նպատակն է՝ խրախուսել որակյալ լրագրողական աշխատանքների ստեղծումն ու տարածումը, նպաստել սահմանամերձ բնակավայրերի խնդիրների վերհանմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգային (էներգետիկ, համակարգչային, ռազմական) մարտահրավերների լուսաբանմանը, հասարակության բազմակողմանի իրազեկմանը՝ երկրի, հասարակության համար խիստ կարևոր այդ խնդիրների վերաբերյալ։
Անվանակարգեր և մրցանակներ՝ ըստ առաջարկվող թեմաների
- Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները (տեքստային, տեսաշարային, լուսանկարչական կամ ձայնային ռեպորտաժներ):
- Հայաստանի անվտանգային մարտահրավերները (տեքստային, տեսաշարային կամ ձայնային ռեպորտաժներ):
- Ֆոտոռեպորտաժի մրցանակային անվանակարգ՝ ֆոտոպատմություն սահմանամերձ բնակավայրերի խնդիրների, Հայաստանի անվտանգային մարտահրավերների (էներգետիկ, համակարգչային, ռազմական) թեմաներով:
Առաջին և երկրորդ անվանակարգերում ներկայացված նյութերի համար անհրաժեշտ պահանջներ.
- պատրաստված լինեն լրագրողական հետաքննության ժանրում, ներառեն լրագրողական հետաքննության տարրեր;
- ապահովեն մասնագիտական բազմակարծություն;
- կարող են առնչվել առկա սուր խնդիրների բացահայտմանը,
- ներառեն մարդկային պատմություններ;
Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն նոր մեդիա գործիքների օգտագործումը, ինչպիսիք են՝ ինֆոգրաֆիկան, քարտեզը, գծապատկերը, ինտերակտիվությունն ապահովող հնարքները, և այլն:
Մրցույթի ներկայացվող նյութերը պետք է հրապարակված լինեն 2022թ. հոկտեմբերի 1-ից 2023թ. մայիսի 1-ը ժամանակահատվածում՝ հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն): Պահանջվող ժանրերը՝ հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, լրագրողական հետաքննություն, փաստագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, և այլն):
Առաջադրվող չափանիշներ.
- Ծավալ՝ մինչև 10 էջ:
- Տևողություն՝ մինչև 15 րոպե:
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է 3 մրցանակ.
- 1-ին մրցանակ – 600 000 դրամ
- 2-րդ մրցանակ – 400 000 դրամ
- 3-րդ մրցանակ – 200 000 դրամ
Խրախուսական չորս մրցանակներ, յուրաքանչյուրը` 100.000-ական դրամ մրցանակային ֆոնդով:
Ֆոտոռեպորտաժի մրցանակային անվանակարգում սահմանված է 3 մրցանակ.
- 1-ին մրցանակ – 250.000 դրամ
- 2-րդ մրցանակ – 200.000 դրամ
- 3-րդ մրցանակ – 150.000 դրամ
Մրցույթին մասնակցող հեղինակը կարող է ներկայացնել 1 նյութ՝ ըստ անվանակարգի:
Մրցույթի հաղթողներին կորոշի փորձառու լրագրողներից, մասնագետներից կազմված հանձնախումբը:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի մայիսի 20-ից օգոստոսի 20-ը՝ ներառյալ, Հայաստանի ժուռնալիստների միության էլեկտրոնային հասցեով՝ [email protected]՝ պարտադիր նշելով հետևյալը.
– հեղինակի անունը, ազգանունը,
– կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),
– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),
– լրատվամիջոցի անվանումը։
Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023թ. հոկտեմբերի 20-ին:
Ռուսաստանի հայերի միություն
Հայաստանի ժուռնալիստների միություն