Դասընթացներ BBC-ից՝ ՀՀ բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների համար

11:38 29-03-2022

Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, հայաստանյան բուհերի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցելու նորարարական սթորիթելինգի և մուլտիմեդիայի դասընթացների։

Դասընթացները կազմված են լինելու երկու առցանց վեբինարից, որոնց ընթացքում կապահովվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն: Դասընթացներն անցկացվելու են 2022 թվականի ապրիլի 12-13-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի փորձառու լրագրողները՝ առցանց ձևաչափով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած վեց ուսանողներ հնարավորություն կունենան անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor TV-ում։

Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մասն են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը՝ հայերեն կամ անգլերեն: Դիմելու վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 30-ը: