«Ազգ» օրաթերթը տոնում է իր ստեղծման 31-րդ ամյակը
Անկախ Հայաստանի ժամանակակից օրաթերթն առաջինն էր, որ տպագրվեց նոր համակարգչային տեխնիկայի միջոցով և ունեցավ իր կարևորագույն դերակատարումը՝ խոսքի ազատության, մամուլի անկախության, պրոֆեսիոնալ լրագրության զարգացման և կայացման դժվարին ճանապարհին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է թերթի գլխավոր և անփոփոխ խմբագիր Հակոբ Ավետիքյանին, բոլոր տարիների գործընկերներին, հավատարիմ ընթերցողներին:
Մաղթում ենք մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, խաղաղ ու արժանապատիվ երկրում ապրելու և արարելու կամք ու հնարավորություն:
Հայաստանի ժուռնալիստների միություն