«Դուք հաջողել եք այդ գործում՝ նվաճելով ընթերցողների վստահությունը»․ շնորհավորանք «Ժողովուրդ» օրաթերթին

11:04 02-02-2022

Հայաստանի ժուռնալիստների միությունը շնորհավորում է «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադրման 11-րդ տարեդարձի առթիվ․

««Ժողովուրդ» օրաթերթի հարգելի գործընկերներ

Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է օրաթերթի հիմնադրման 11-րդ տարեդարձի առթիվ:

Օրաթերթ հիմնելն ու կայացնելը մեծ համբերություն պահանջող բարդ ու աշխատատար գործընթաց է: Մեկ տասնյակից ավելի տարիներ լրատվադաշտում լինելն ու ուրույն տեղ զբաղեցնելը ցույց են տալիս, որ դուք հաջողել եք այդ գործում՝ նվաճել եք ընթերցողների վստահությունը:

Մաղթում ենք ստեղծագործական մեծ և նորանոր նվաճումներ:
Բարի երթ, հարգելի գործընկերներ»: