Կազմված է 22 հոկտեմբերի 2015թ. Բաղկացած է 11 էջից
Տպագրված է ընդամենը 2 օրինակից Օրինակ 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ԳՐԱՆՑՎԱԾ է
«Հայաստանի ժուռնալիստների միավորում» Հայաստանի Հանրապետության
հասարակական կազմակերպության ժողովի Արդարադատության նախարարության
2015թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կոլեգիայի «30» դեկտեմբերի 1992թ. 60/2
որոշմամբ
Նախագահ՝ Աստղիկ Գևորգյան ՀՎՀՀ՝ 02509992
Նոր խմբագրությամբ կանոնադրությունը
ԳՐԱՆՑՎԱԾ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 07.10.2013թ.
գրանցման թիվ 211.171.785310
վկայական 03Ա935310
07.10.2013թ. գրանցված կանոնադրության թիվ 001-2 փոփոխությունը գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
17.11.2015թ.
Պետական ռեգիստրի գործակալության պետ՝ Կ. Ադամյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՑՈՒՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՍԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(նոր խմբագրությամբ) Երևան 2015թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության հասարակական միության տեսակ է, որում իրենց մասնագիտական շահերի հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ժուռնալիստներ՝ իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակով։
1.2. Հասարակական կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի (ասուհետև՝ Օրենսգիրք), «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (ասուհետև՝ Օրենք), այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության համապատասխան։
1.3. Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով։
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Կազմակերպությունը կարող է գործել օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։1.5. Կազմակերպության լրիվ անվանումն է՝ հայերեն՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն, Կազմակերպության հայերեն կրճատ անվանումն է «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ,
Կազմակերպության անգլերեն լրիվ անվանումն է՝ «Union of Journalists of Armenia» Public Organization,
Կազմակերպության անգլերեն կրճատ անվանումն է՝ «Union of Journalists of Armenia» PO,
Կազմակերպության ռուսերեն լրիվ անվանումն է՝ “Coюз журналистов Армении” общественная организация,
Կազմակերպության ռուսերեն կրճատ անվանումն է՝ ՝ “Coюз журналистов Армении” OO
1.6. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 3/1, 0010։
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Կազմակերպության նպատակներն են՝
1) Նպաստել մամուլի և խոսքի ազատության սկզբունքների իրականացմանը, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին և ժուռնալիստիկային առնչվող այլ իրավական ակտերի պահանջների կատարմանը։
2) Պաշտպանել Կազմակերպության անղամների մասնագիտական շահերը, իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, նրանց ինտելեկտուալ սեփականության իրավունքը։ Հոգ տանել Կազմակերպության անդամների իրավական պաշտպանվածության մասին, կազմակերպել նրանց իրավաբանական սպասարկումը։
3) Երկկողմանի հարաբերություններ հաստատել արտասահմանյան ժուռնալիստական կազմակերպությունների հետ, մասնակցել ժուռնալիստների միջազգային համագործակցությանը։
4) Հոգ տանել Կազմակերպության անդամների համար աշխատանքային, տնտեսական, սոցիալ-կենցաղային, հանգստի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին։ 2.2. Կազմակերպության գործունեության առարկան է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝
• Աջակցել ժուռնալիստների մասնագիտական վարպետության բարձրացմանը և իրազեկության ապահովմանը,
• Աջակցել հասարակության օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովմանը,
• Հայտարարել մրցանակաբաշխություններ, սահմանել և շնորհել մրցանակներ,
• Աջակցել լրագրողների մասնագիտական համերաշխության ամրապնդմանը՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից,
• Մասնակցել Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում անցկացվող սեմինարների, կոնֆերանսների, խորհրդաժողովների,
• Կազմակերպել լրագրողների մասնակցությունը ուսուցման դասընթացներին։
2.3. Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ։
3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Օրենքով սահմանված կարգով կազմակերպության անդամ կարող են դառնալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ստեղծագործական աշխատողները, ազատ լրագրողները և սփյուռքահայ ԶԼՄ-ների աշխատողները, որոնք
ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը և ընդունում են կազմակերպության կանոնադրությունը։
3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության վարչությանը (ասուհետև՝ Վարչություն)։ Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Վարչությունը։
3.3. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից։ Կազմակերպության անդամությունից զրկումը տեղի է ունենում Վարչության որոշմամբ։
3.4. Կազմակերպության այն անդամը, որը Վարչության կողմից սահմանված լինելու դեպքում երկու տարի անընդմեջ չի վճարում անդամավճար, Վարչության որոշմամբ զրկվում է անդամությունից։ Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով։
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը,
բ) Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ,
գ) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին,
դ) ազատ դուրս գալ Կազմակերպությունից,
ե) Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը,
զ) մասնակցել Կազմակերպության կազմակերպած միջոցառումներին,
է) Կազմակերպության ղեկավար մարմինների ոչ կանոնադրական գործունեության դեմ գրավոր բողոքարկել ժողովին, կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով։
4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է՝
ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին,
բ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
գ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ Վարչության կողմից սահմանված կարգով ու վճարման չափով,
դ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները։
4.3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության ժողովի կամ Վարչության կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն և Կազմակերպության անդամությունից զրկում։
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5.1. Կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձ՝ պետական գրանցման պահից։
5.2. Կազմակերպությունն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, հաշվարկային հաշիվ բանկում՝ Հայաստանի
Հանրապետության և օտարերկրյա արժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում։
5.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը,
խնդիրները, նպատակներն և գործունեության ձևերը։
5.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
ա) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,
բ) հիմնադրել լրատվության միջոցներ,
գ) կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր,
դ) ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ
կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմիններում,
ե) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված
տնտեսական ընկերությունների միջոցով,
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք,
է) օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել
Կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք,
ը) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ,
թ) ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով,
ժ) իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում՝ կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1. Կազմակերպությունը պարտավոր է՝
ա) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով, յոթ օրացույցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը,
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
գ) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը,
դ) պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովին,
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին,
զ) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմնին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար,
է) վարել իր անդամների հաշվառումը,
ը) առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները։
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին՝ ժողովին։
7.2. Ժողովը հրավիրվում է չորս տարին մեկ անգամ։ Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Վարչությունը։ Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա Վարչության կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները։ Կազմակերպության արտահերթ ժողով հրավիրում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պատճառաբանված պահանջով՝ Վարչության կողմից՝ պահանջող կողմի հաստատած օրակարգով՝ ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում։
7.3. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝
ա) Կազմակերպության կանոնադրության հաստատումը և փոփոխումը,
բ) Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
գ) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
դ) Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը։
7.4. ժողովը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ, սույն կանոնադրությամբ և կազմակերպության ներքին ընթացակարգերով։ ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կամ պատվիրակների կեսից ավելին։ Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
7.5. Վարչությունն ընտրվում է ժողովի կողմից չորս տարի ժամանակով։ Վարչությունն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով կամ հեռակա կարգով (հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ, սույն կանոնադրությամբ և կազմակերպության ներքին ընթացակարգերով), որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ։ Վարչության նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, վարչության Երկու անդամների կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով։
7.6. Վարչությունը՝ ա) հաստատում է Կազմակերպության նախագահի հաշվետվությունները, այդ թվում՝ ժողովին ներկայացվող հաշվետվությունը,
բ) առաջարկություններ է ներկայացնում ժողովին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,
գ) ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ զրկում անդամությունից,
դ) Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում են խրախուսանքներ և տույժի միջոցներ,
ե) ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը՝ ժողովների միջև ընկած ժամկանակաշրջանում,
զ) սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը,
է) ձեռք է բերում գույք՝ ցանկացած տեսակի, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության՝ մեկ միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքը,
ը) ստեղծում և լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները,
թ) հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգը և չափերը,
ժ) սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության կարգը և չափը,
ժա) հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները,
ժբ) իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից։
• Իրականացնում է կազմակերպության ողջ գործադիր ղեկավարումը,
• Արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր,
• Օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ,
• Հաստատում է Կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատրության կարգն ու չափերը,
• Ձեռք է բերում, տիրապետում, օգտագործում, տնօրինում, օտարում և դուրս գրում Կազմակերպության՝ մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ գույքը՝ ցանկացած չափի և քանակի։
7.10. Կազմակերպության վերստուգիչ հանձանժողովը (վերստուգողը) ընտրվում է ժողովի կողմից չորս տարի ժամանակով։ Վարչության անդամները և Կազմակերպության նախագահը չեն կարող լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամներ։
7.11. Վերստուգիչ հանձնաժողովն (վերստուգողը) իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ։ Նիստ կարող է հրավիրել նաև Կազմակերպության անդամների 20%-ի, հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, Կազմակերպության նախագահի կամ Վարչության պահանջով։
7.12. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների 2/3-ը։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է, եթե վերահսկող մարմինը վերստուգողն է, ապա նա որոշումներ է ընդունում միանձնյա։
7.13. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) կարող է Կազմակերպության նախագահից և այլ աշխատողներից պահանջել կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն։
7.14. Վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողը) պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ժողովին՝ Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին։
Ց.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է Կազմակերպության սեփականությունը:8.2. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք։ Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի։
8.3. Կազմակերպության սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել՝
• Կազմակերպության անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները,
• Բանկերից և վարկային կազմակերպություններից ստացված վարկերը,
• Դրամաշնորհները,
• Բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները,
• Կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները,
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը։
8.4. Կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո։
8.5. Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված կարգով։
8.6. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար։
8.7. Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը կազմակերպությունն է։ Նշված անձանց վարձատրության չափը սահմանում է վարչությունը։
9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9.1. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։
9.2. Կազմակերպությունը կարող է լուծարվել ժողովի կամ դատարանի որոշմամբ։ ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները։
9.3. Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է
ազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե։