Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) պաշտոնում Արման Թաթոյանը գործել է պետության և հասարակության համար դժվարին ժամանակահատվածում:
Անցած բոլոր տարիների ընթացքում նա իր աշխատանքում իրեն դրսևորել է՝ ինչպես որպես բարձր պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ մարդկային անփոխարինելի արժեքներ և որակներ կրող անհատականություն, որոնք նրա գործունեությունը դարձրել են գրեթե անփոխարինելի:
Ոչ միայն սահմանադրական և օրենսդրական կարգավորումների հստակ պահպանումը, այլ առաջին հերթին հենց մարդկային բարձր արժանիքներն են Արման Թաթոյանի գործունեությունը դարձրել անաչառ, բազմակողմանի և համակողմանի, և ընդօրինակելի՝ շատ երկրների համար:
Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է Արման Թաթոյանին ծննդյան 40-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ՝ հանրային և մասնագիտական աշխատանքում:
Հայաստանի ժուռնալիստների միություն