PARA TV-ի լրագրողին խոչընդոտել են նկարահանումներ կատարել զինվորական հագուստներով ընտրողների՝ Գորիսում 34/03 տեղամասում ընտրության ընթացքը:
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայի խնդրանքով՝ տեսանկարահանումը դադարեցվել է, ինչից հետո քաղաքացիական հագուստով երիտասարդը և մեկ այլ բարձրաստիճան սպա սկսել են ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել լրագրողի նկատմամբ:
Տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկացվել է ոստիկանությանը:
Այս մասին գրում է armvote21 տելեգրամ ալիքը: