Լրագրող Անի Գևորգյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել: Հաղորդման վերաբերյալ Tert.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Դատախազությունից ոստիկանությունը ստացել է հրապարակումները և ընթացք տվել:
«Լրագրողը հրավիրվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հաղորդում ներկայացրել: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը գրառում էր արել, որ իր աշխատանքային գործունեությամբ պայմանավորված հրապարակել են երեխայի լուսանկարը, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես անդարդարձել էր լրագրողի ու իր երեխային սպառնալու հրապարակումներին և այդ կապակցությամբ գրություն ուղարկել Ոստիկանություն: Մի շարք լրագրողներ, քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ ևս անդրադարձել են հրապարակումներին ու դատապարտել դրանք: