Ոստիկաններն ուժ կիրառեցին նաեւ լրագրողների նկատմամբ

18:50 01-12-2020

Մաշտոցի պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնելու ընթացքում ոստիկանների կողմից ուժ կիրառվեց նաեւ լրագրողների եւ օպերատորների նկատմամբ։

Մեր կադրերում երևում է, որ ոստիկանները քաշքշում են նաև «Երկիր մեդիա» Հ/Ը-ի օպերատորին։

Նշենք, որ ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկեցին Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին, որոնց թվում էին նաեւ երիտասարդ աղջիկների։

 

 

Աղբյուրը՝ news.am