Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում լրագրողներին և բլոգերներին համար սեպտեմբերի 12-ին անցկացրեց «Լրագրողական ապահովություն և անվտանգություն» թեմայով առցանց դասընթացին։
Դասընթացը անցկացվեց Zoom հավելվածի միջոցով:
Քննարկման թեմաները՝
- Հետաքննող լրագրողների անվտանգությունը
- Քաղաքացիական շարժումների և բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների անվտանգությունը
- Տեղեկատվական հարթակում լրագրողների անվտանգությունը
- Ի՞նչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի տեխնիկայի առևանգման կամ առգրավման դեպքում անձնական տվյալները չհայտնվեն բաց աղբյուրներում
- Ի՞նչ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ թեժ կետերում լուսաբանման համար։
Դասընթացը վարեց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության փորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացված դասընթացավար Էդգար Խաչատրյանը։
Դասընթացն անվճար էր, ավարտին տրվեց մասնակցության վկայական: