Քննարկման թեմաները՝
- Ինչպե՞ս պահպանել անձնական տվյալները
- Ի՞նչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի տեխնիկայի առևանգման կամ առգրավման դեպքում անձնական տվյալները չհայտնվեն բաց աղբյուրներում
- Ի՞նչ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ թեժ կետերում լուսաբանման համար։
Կտրվեն՝
- Պրակտիկ գիտելիքներ, որոնք կիրառելի կլինեն հենց տեղում։
Դասընթացն անցկացրեց «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության փորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի կողմից սերտիֆիկացված դասընթացավար Էդգար Խաչատրյանը։
Դասընթացն անվճար էր, ավարտին տրվեց մասնակցության վկայական: