Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելու ժամանակ բեկորային վնասվածքներ է ստացել լրագրող Վարդան Օնանյանը

07:04 08-10-2020

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ: