«Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պատերազմի օրերին Արցախից աշխատող միջազգային ԶԼՄ-ներին։
«Շարունակում ենք աշխատանքը միջազգային ԶԼՄ-ների հետ՝ Արցախում ընթացող պատերազմի ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մասին փաստերն աշխարհին փոխանցելու համար:
Այսօր Associated press գործակալության մեր նոր ժամանած գործընկերներին ուղեկցեցինք քաղաքով, օգնեցինք տեղեկություններ ստանալ իրավիճակի մասին:
Արցախում տասը օր է՝ հրետակոծության տակ օրուգիշեր աշխատում են տասնյակ միջազգային ԶԼՄ-ներ՝ շատ կարևոր ուղերձներ հասցնելով աշխարհին:
Շնորհակալ ենք սիրելի գործընկերներ»,-գրել է նա: